Այսօր շարունակվելու է Սամվել Բաբայանի գործով դատական նիստը
Դիտել նաև
Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան
Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ
Վճիռը չի բխում առկա փաստական հանգամանքներից, իրավաչափ չէ և միանշանակ ենթակա է բողոքարկման. Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ժամը 11:00-ին, շարունակվելու է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Այս նիստին հարցաքննվելու է «Իգլա» համալիրը Ազգային անվտանգության ծառայությանը հանձնած մեղադրյալ Հրաչյա Մայիլյանը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ դատարանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը՝ գործով դատակոչված վկաների հարցաքննության ժամանակ արգելել տեսանկարահանումը։ Թույլատրվեց նկարահանումներ իրականացնել միայն 5 րոպե։ Ձայնագրման և դատական նիստին լրագրողների ներկա գտնվելու հետ կապված արգելք չսահմանվեց։
Սամվել Բաբայանը դեմ էր տեսանկարահանումն արգելելուն՝ պնդելով, որ հրապարակային դատաքննություն կատարվի: