Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
4
Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)

Փաշինյանն երեկ խոսելով Մադրիդյան փաստաթղթի իբր բացասական հետևանքների մասին` խաբեության մաստեր կլաս ցուցադրեց

Հիտլերյան Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը, խոսելով իր նպատակներին  հաջողությամբ հասնելու մասին, ցինիկաբար նշում էր, որ «ինչքան սուտ լինի պնդումը, այնքան մարդիկ ավելի շատ կհավատան այդ ստին»:

Պետք է նշել, որ թեև Նիկոլ Փաշինյանը քաղաքագիտական կրթություն չի ստացել, սակայն իր կյանքի փորձով զգացել է Գեբելսի այդ պնդման ճշմարտությունը: Եվ երեկ էլ նա կրկին փորձեց կիրառել դա, առանց աչքը թարթելու, շատ լավ իմանալով, որ բացարձակ սուտ է խոսում:

Մարդն, ով այսօր նույնիսկ հրապարակայնորեն խոստովանում է, որ հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խնդրից, հայտարարում է, որ միջազգային հանրությունն երբեք պատրաստ չի եղել ճանաչել Արցախի անկախությունը Ադրբեջանից: Դեռ ավելին, ըստ նրա, իբր հենց Մադրիդյան սկզբունքների ընդունունից հետո է փակվել Արցախի ինքնորոշման պաշտպանության հարցը:

Ճիշտ հակառակը, հենց Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո միջազգային հանրությունը պատաստ եղավ ճանաչել Արցախի անկախության հարցը:

Այսինքն Փաշինյանն այս հարցում 180 աստիճանով ստում է, կիրառելով Գեբելսի մեթոդը:

Ինչ վերաբերվում է 90-ականների սկզբին ընդունված որոշմանը, որտեղ Արցախը «միացվել էր» Հայաստանին: Ապա գոնե վարչապետի պաշտոնում աշխատող անձը պիտի հասկանար, որ Հայաստանում ընդունված որոշումը առոչինչ էր, եթե դա չէր արժանացել միջազգային հանրության հավանությանը: Իհարկե, այդ փաստաթուղթը կարևոր էր, բայց մեզ համար, բարոյահոգեբանական տեսանկյունից, մինչդեռ Մադրիդյան սկզբունքներն ընդունվել էր միջազգային հարթակում, որին ստիպված իր համաձայնությունը տվել էր նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը:

Հասկանալի է, որ Բաքուն չէր ճանաչելու Արցախի անկախությունը, սակայն Ռուսաստանն ու Արևմուտքը առաջին անգամ համաձայնվել էին, որ այս կոնֆլիկտը պետք է լուծվեր «տարածքներ-կարգավիճակի դիմաց» հայտնի բանաձևով:

Բանաձև, որը վիժեցվեց, սկզբից դիվանագիտական հարթակում Փաշինյանի կողմից, տապալելով բանակցային գործընթացը,  իսկ հետո պատերազմի արդյունքում, այն այսօր գրեթե վերացման եզրին է հայտնված  Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի համառ ջանքերով:

Փաստացի, Փաշինյանի «նոր բանակցային կետը» դարձավ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումը: Ժողովուրդների պատմության մեջ այսպիսի ցինիկ գործիչ չի եղել, երբ ընդամենը երեք տարի առաջ, նա հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ երեք տարի անց, նա այսօր հայտարարում է թե, «Արցախը Ադրբեջան է և վերջ»:

Նույնիսկ թշնամի պետություններին նման ղեկավար չէի ցանկանա, քանզի նման անմարդկային ցանկություն երբեք չեմ ունեցել, մտածելով, որ ամեն մի ժողովուրդ արժանի է երջանիկ և խաղաղ ապրելուն:

Սակայն այսպիսի խաբեբայի պարագայում, ինչպիսին Փաշինյանն է, Հայաստանը ոչ զարգացում կունենա, ոչ էլ խաղաղ կյանք: Քանզի երբ մարդն իր տգիտության պատճառով իրեն և երկրին գցում է անդունդի մեջ, արդյունքում դառնում է պրոֆեսիոնալ խաբեբա, քանզի նրան այլ ելք չի մնում, քան զբաղվել խաբեբայությամբ: Հակառակ դեպքում պիտի խոստովանի, որ չի հասկացել, թե ինչ բան է երկրի ղեկավարի պաշտոնը և արագ լքի իր ղեկը, որպեսզի երկրին էլ ավելի մեծ աղետի մեջ չգցի:

Սակայն ավաղ, նման մարդ չէ Փաշինյանը, որ ինքնակամ հեռանա: Արդյունքում երկիրը և ժողովուրդը հայտնվելու են ծայրագույն վիճակի մեջ, իսկ հետո «պատմաբաններ» կոչեցյալները  սկսելու են մեր անհաջողությունների մեղքը բարդել ադրբեջանցիների, թուրքերի, ռուսների կամ ամերիկացիների վրա:

Այդպես է լինելու, քանզի մենք այս երեսուն տարվա ընթացքում այդպես էլ պետական բնազդ ձեռք բերած ազգ չդարձանք, և «շնորհակալություն» մեր նախկին իշխանություններին դրա համար:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan