Շվեյցարիայում բռնագրավել են Յանուկովիչի ոսկի՞ն
Շվեյցարիայի դատախազությունը հաստատել է մեծ քանակությամբ ոսկու բռնագրավման մասին լուրը, սակայն չի հայտարարել, թե ում է պատկանում այդ ոսկին:
Ուկրաինական հեռուստաընկերությունները համառորեն պնդում են, որ խոսքը Յանուկովիչի ոսկու մասին է: Ավելին, նախկինում Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ մոտ 500 կգ ոսկի է բռնագրավված Շվեյցարիայում, որը պատկանում է Վիկտոր Յանուկովիչի շրջապատին, և Կիևը ամեն ինչ կանի, որ այն հանձնվի Ուկրաինային:
Zham.am