Վթարի է ենթարկվել Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական Toyota Camry-ն
Սեպտեմբերի 6–ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Այվազովսկու փողոցում՝ Էրեբունի թանգարանի դիմաց, բախվել են Մանվել Գաբրիելյանի վարած Toyota Camry մակնիշի 011 HH 01 համարանիշի և Հովհաննես Սարգսյանի վարած Hyundai մակնիշի 0133 ՏՏ համարանիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Մ. Գաբրիելյանը, Հ. Սարգսյանը և Toyota Camry-ի ուղևորներ Ալբերտ Միրզախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ Հ. Սարգսյանը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Մ. Գաբրիելյանի և Ա. Միրզախանյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Մանրամասները` Shamshyan.com -ում