Թրամփը մտադիր է միջնորդ դառնալ Քաթարի ու նրա արաբական հարևանների միջև.Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է միջնորդ դառնալ Քաթարի ու նրա արաբական հարևանների միջև ճգնաժամը կարգավորելու հարցում։
«Ես ինքս գնահատում ու հարգում եմ միջնորդությունը, այդ իսկ պատճառով պատրաստ եմ միջնորդ դառնալ»,- ասել է Թրամփը լրագրողներին Քուվեյթի էմիրի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Թրամփը հայտնել է, որ նախօրեին զրուցել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ, նրան անվանելով իր ընկերը։
«Իմ կարծիքով մենք բավականին արագ կպայմանավորվենք։ Ըստ ինձ՝ դա շատ հեշտ կլինի լուծել,- ասել է Թրամփը, - Քուվեյթն իրոք առաջատար է խնդրի լուծման հարցում ու մենք շատ ենք գնահատում դա։ »,- եզրափակել է ԱՄՆ նախագահը: