ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ
4
Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Պատերազմ Արցախում
«Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում իր ելույթով արձանագրեց իր իսկ կողմից հռչակված քաղաքականության սնանկությունը

Երեսուն տարի Հայաստանի ղեկավարները ՄԱԿ-ում հիմնականում  ղարաբաղյան հարցադրումներով էին հանդես գալիս: Բնականաբար բոլորը խոսում էին հերթական ձևակերպումներով նաև  խաղաղության անհրաժեշտության մասին:

Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության գալուց հետո որոշեց բոլոր հարցերում իր «զրոյական» կետերից սկսեց: Նրա գավառական ձևակերպումները սկզբից դուր էին գալիս հատկապես հանրության առավել թերզարգացած հատվածին: Այդ հատվածը առաջին անգամ ի դեմս Փաշինյանի տեսնում էր իր տեսակին և հրճվում էր դրանից: Քանզի առաջին անգամ Հայաստանի իշխանության մեջ հայտնվել էին իրենց տեսակի մարդիկ:

Երկրի առավել լուրջ շրջանակների մտավախությունները հաշվի չէին առնվում թե իշխանության, և թե հանրության այդ հատվածի կողմից:

2020 թվականի պատերազմի արդյունքները ամեն ինչ իրենց տեղը դրեցին: Եվ առաջին անգամ հայ քաղքենին հասկացավ, որ իր տեսակը վտանգավոր է ոչ միայն պետության, այլև իր և իր հարազատների համար:

Պատերազմից հետո հանրության այդ տգետ զանգվածին այլևս չէր հետաքրքրում ոչ Փաշինյանը, ոչ էլ երկրի հետագա ճակատագիրը: Նրանց հետաքրքիր դարձավ բացառապես իրենց ապագան: Փաշինյանը այդ պահն էլ որսաց և 2021-ի ընտրություններին հանրության այդ քաղքենուն առաջարկեց «խաղաղություն Ղարաբաղի դիմաց» բանաձևը «Ապագա կա» խորամանկ ձևակերպմամբ, որն էլ լռելյալ ձևով ընդունվեց այդ զանգվածի կողմից:

Սակայն այսօր, արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ նույնիսկ այդ նվաստացուցիչ բանաձևը չի երաշխավորում հայ քաղքենու հանգիստ ապրելու խնդիրը: Դրա մասին ստիպված առաջին անգամ խոստովանեց նաև Փաշինյանն իր հանրահայտ ելույթում ԱԺ-ի նիստերից մեկում:

Եվ, ահա, իր այս նույն թեզով նա երեկ հանդես եկավ արդեն ՄԱԿ-ի ամբիոնից:

Փաշինյանի նպատակն է հնչեցնել այս եզրույթը, որպեսզի կարողանա գոնե դիվանագիտական հարթակներում սանձել Ալիևի ախորժակը:

Սակայն նույնիսկ այս տարրական հարցում է Փաշինյանը սխալվում:

Ինչպես որ սխալվամբ համոզված էր, որ հայ-թուրքական երկխոսությամբ հնարավոր կլինի սանձել Ադրբեջանին: Փաշինյանի այս նպատակը ուղղակի ծաղրանքի էր արժանանում ոչ միայն Անկարայում և Բաքվում, այլև Մոսկվայում և Թեհրանում:

Այն, որ ռուսները հորդորում էին երկխոսել թուրքերի հետ, ամենևին էլ չէր նշանակում, որ ռուսները չգիտեին, որ ադրբեջանական բոլոր սադրանքները կազմակերպվում էին հենց Անկարայի կողմից: Ռուսներին այդ «երկխոսությունը» անհրաժեշտ էր, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր անհատական զրույցներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նշեր, որ հայկական կողմից սադրանքներ չկան, և եթե դրանք արձանագրվեն, ապա պատասխանատուն պիտի լինի թուրքական կողմը:

Մինչդեռ Փաշինյանի շրջապատում լուրջ հույսեր էին տածում այդ «երկխոսությունից», մտածելով, եթե ռուսներն էլ են հորդորում դա, ուրեմն Էրդողանը իսկապես կարող է սանձել ադրբեջանցիներին:

Նման ծայրահեղ պրիմիտիվ պատկերացումները ցույց են տալիս, թե ինչ աստիճանի տգետ մարդիկ են հայտնվել իշխանության մեջ Հայաստանում:

Իսկ ներկայիս Փաշինյանի խոստովանությունները, որ իր կողմից հռչակված «խաղաղության դարաշրջանը» տապալված է, ցույց է տալիս, որ ինքը՝ Փաշինյանն էլ է հասկանում, որ ինքը այլևս անելիք չունի երկրում: Բայց զգալով ընդդիմության փաստացի բացակայությունը, փորձում է ամեն գնով «համոզել» թուրքերին, որ ինքը պատրաստ է գնալ էլ ավելի մեծ զիջումների, միայն թե պատերազմը բացառվի: Սակայն, ինչպես ասում են ռուսները, «ախորժակը բացվում է ուտելու ժամանակ», և այդ ասույթը իրական է նաև քաղաքականության մեջ:

Փաշինյանը միգուցե գիտի դրա մասին, բայց այլևս ոչինչ չի կարող անել, քանզի արդեն սպառվել է բոլոր իմաստներով:

Եվ եթե այս իրավիճակը արագ չփոխվի, ապա Փաշինյանի սպառվածությունը կտարածվի նաև երկրի վրա, դրանից բխող ամենավատ հետևանքներով, այդ թվում նաև հանրության ամենաթերզարգացած հատվածի վրա, որը մինչև վերջերս դեռ հավատում էր լիովին սպառված գործչին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan