Թուրքիան թույլ չի տալիս Գերմանիային հյուպատոսական աջակցություն տրամադրել կալանավորված գերմանացուն. Մամուլ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիան թույլ չի տալիս հյուպատոսական աջակցություն ցուցաբերել այդ երկրում կալանավորված Գերմանիայի քաղաքացուն
Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ չնայած իրենց կողմից գործադրվող մեծ ջանքերին, թուրքական կողմը թույլտվություն չի տրամադրում գերմանացուն օգնելու համար: Խոսնակը հայտնել է, որ քաղաքացին Թուրքիայում կալանքի տա է գտնվում հունիսի 21-ից, սակայն չի մանրամասնել, թե ինչ պատճառով:
Գերմանիայի ԱԳՆ տվյալներով՝ Թուրքիայի բանտերում այս պահին գտնվում են Գերմանիայի 54 քաղաքացի: Նրանցից 11-ը կալանավորված են քաղաքական դրդապատճառներով: