ԵՊՀ դասախոսի առևանգման գործով 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, ո՛չ նրանք, ո՛չ դասախոսը չեն հայտնաբերվել. Մամուլ
Երևանի պետական համալսարանի դասախոսի առևանգման գործով 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նրա տեղեկացմամբ՝ առևանգված դասախոսը նույնպես չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ նոր ուսումնական տարվա առաջին օրը 30-ամյա դասախոսին ԵՊՀ մասնաշենքի մոտից առևանգել է մի երիտասարդ։ Դասախոսին առևանգելու մեջ կասկածվում է 1991 թվականի ծնված Արարատի մարզի բնակիչը, որը սիրահարված է եղել դասախոսին:
Աղբյուրը` Tert.am