ԱՄՆ-ում դասատուն մերկ սելֆիներ էր ուղարկում իր աշակերտներին
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «The Independent»-ը, դասատու Թրեյսի Միլլերը մի քանի ամիս շարունակ իր մերկ սելֆիներն էր ուղարկում ավագ դպրոցի աշակերտներին:
Ըստ աղբյուրի՝ տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ տղաներից մեկը դիմել է ոստիկանությունը:
Հարցաքննության ժամանակ կինը խոստովանել է, որ «Snapchat»-ի միջոցով իսկապես ուղարկել է իր նկարները հինգ աշակերտների, սակայն նկարների հստակ թիվը դժվարացել է հիշել:
Նշվում է, որ Միլլերին հեռացրել են դրպոցից, և մեղադրել նրան անչափահասների շրջանում պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեջ:
Zham.am