Գիտնականները գտե՞լ են երկարակեցության դիետան
Կենսաբանների երկու խումբ մկների վրա փորձարկել են այսպես կոչված կետոդիետայի էֆեկտիվությունը, որը ըստ գիտնականների էապես լավացնում է ծերերի մոտ ուղեղի աշխատանքը և մեծացնում է երկարակեցության շանսը:
Այս դիետան մյուսներից տարբերվում է նրանով, որ նրա հիմնական բաղադրիչը որ թե ածխաջրերն են, այլ` ճարպերը և սպիտակուցները:
Ծեր մկները վերոնշյալ դիետայով սնվելուց հետո ցուցաբերել են հիշողության և վարքի ակտիվություն, այդ մասին պատմել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող համալսարանի հեղինակներից մեկը` Էրիկ Վերդինը:
Ըստ գիտնականների, այս դիետան օրգանիզմը բերում է խնայողական ռեժիմով ապրելու վիճակի: Այն շատ էֆեկտիվ կլինի ոչ միայն ռիսկային տարիքի մարդկանց, այլ նաև սպորտսմենների համար, որոնց համար շատ կարևոր է տոկունությունը,- գրում է Ria.ru -ն:
Ուսումնասիրություններ կատարող խմբերից մեկ այլ ղեկավար` Ջոն Ռեմզեյը, նշել է, որ կետոդիետայի շնորհիվ ի հայտ եկած փոփոխություններն ուղակի զարմանքի են արժանի:
Գիտնականներն իրենց նյութերը հրապարակել են Cell-metabolism -ում, որտեղ էլ խոսել են նոր դիետայի` կյանքի տևողության և որակի բարելավմանը նպաստելու մասին: