Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ)
4
Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը

Ռուս-ուկրաինական պատերազմը նոր թուրք-հունական բախման խթան՞ է դառնում

Ինչպես հայտնի է, ռուս-ուկրաինական պատերազմը ամբողջովին փոխել է աշխարհում առկա ուժերի հարաբերությունները և որոշ դեպքերում հիմնական խաղացողները մյուս երկրներից պահանջում են կողմնորոշվել, ընտրություն կատարելով, փաստացի սևի և սպիտակի միջև:

Այդ վիճակում է հայտնվել նաև թուրք-հունական հարաբերությունները: Պետք է նշել, որ այդ հարաբերությունները երբեք լավը չեն եղել, հատկապես 1974 թվականից հետո, երբ թուրքական զորքը ներխուժեց կղզի, օկուպացնելով նրա մոտ 40 տոկոսը:

Այն ժամանակ, ամերիկացիները փաստացի աջակցեցին թուրքերին, որի արդյունքում հունական բանակը պարտվեց, Աթենկում սև գնդապետների իշխանությունը տապալվեց և իշխանության եկան ձախ ուժերը, որոնք էլ վիրավորված ամերիկացիների պահվածքից Հունաստանը դուրս բերեցին ՆԱՏՕ-ի կազմից:

Այս օրերին, այս նույն երկրների միջև լարված գործընթացը ընթանում է գրեթե նույն տրամաբանությամբ: Բայց այս անգամ վեճի առարկան ոչ թե Կիպրոսն է, այլ հնացել է այսնինքն, Հունաստանը չի կարող ռազմաբազաներ տեղակայել այդ կղզիներում, որոնցից մի մասը գտնվում է Թուրքիայի տարածքից ընդամենը 200 կմ հեռավորության վրա:

Պետք է նշել, որ երկար տարիներ թե թուրքական, և հունական կողմը փորձում էին պահպանել այդ պարիտետը:

Էրդողանի իշխանության գալուց հետո, Թուրքիայում սկսեցին խոսել այն մասին, թե իբր Լոզանի համաձայնագիրը արդեն հնացել է և ներկայիս ուժերի բալանսը պահանջում է փոփոխություն այս հարցում ևս:

Այլ կերպ ասաց, Էրդողանը սկսեց խոսել այն մասին, որ Լոզանի համաձայնագիրը արդեն հնացել է:

Այդ խոսքերը գործ դարձան, երբ պարզվեց, որ այդ տարածքներում կարող են լինել գազի մեծ պաշարներ: Այդ ժամանակ, Թուրքիան սկսեց առանց ամաչելու խախտել Հունաստանի սուվերեն տարածքը և սկսեց իր հետազոտական աշխատանքները:

Հույների արձագանքը չուշացավ: Աթենքում սկսեցին խոսել, որ Էրդողանը արդեն սպառնում է խախտել Լոզանի համաձայնագիրը:

Հունաստանը սկսեց արագ կոալիցիա ձևավորել Թուրքիայի դեմ, որի մեջ մտան Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան:

Աթենքին սկսեց բաց ձևով աջակցել նաև Փարիզը:

Ինչ վերաբերվում է Վաշինգտոնին, ապա վերջինս սկսեց աջակցել Աթենքին, բայց անուղակի ձևով: Օրինակ Հունաստանը ստացավ Վաշինգտոնից գերժամանակակից Ֆ-35 կործանիչները, մինջդեռ Թուրքիան ոչ միայն չստացավ այդ կործանիչները, այլև կասկածի տակ է դրվեց Ֆ-16-ի մատակարարումը, որոնք իրենց տեխնիկական հագեցացությամբ, զգալիորեն զիջում եին Ֆ-35 երին:

Ի պատասխան դրա, Էրդողանը Պուտինի հետ կնքեց հայտնի Ս-400 ների գործարքը, որի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները էլ ավելի վաթթարացան:

Դրան ավելացավ քրդական հարցը Սիրիայում, որտեղ ամերիկացիների և թուրքերի դիրքորոշումները 180 աստիճանով տարբերվում են: Իսկ ինչ վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո իրավիճակին, ապա կարելի է ասել, որ Աթենքին հաջողվեց այս հարցում դիրքային առավելություն ստանալ ամերիկացիների մոտ, նրանց տրամադրելով նորանոր ռազբազաներ, մինջդեռ Էրդողանի երկակի պահվածքը սկսեց էլ ավելի գռգռել ամերիկացիներին:

Եվ ահա այսօր արդեն հայտնի է դառնում,որ Թուրքիայի տարածքից մոտ 200 կմ գտնվող կզիների զգալի մասում, ամերիկացիների աջակցությամբ հույները արդեն միլիտարիզացրել են: Թուրքական կողմի մեղադրանքներն առ այն, որ դա Լոզանի համաձայնագրի կոպիտ խախտում է, կարծես չի արժանանում ամերիկացիների արձագանքմանը: Իսկ վերջին միջադեպը, խիստ զայրացրել է թուրքերին, մասնավորապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը չարձագանքեց Հունաստանի կողմից ՆԱՏՕ-ի առաքելությունների ժամանակ թուրքական կործանիչների հետապնդման վերաբերյալ: Ավելին, լրագրողի հարցին՝ «Հունական Ս-300-ները արգելափակել են թուրքական Ֆ-16-ները, որոնք թռչում են ՆԱՏՕ-ի առաքելությունները: Կարծում եք՝ սա ընդունելի՞ պահվածք է»։ Պենտագոնի խոսնակ և բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը պատասխանել է. «Ես ոչինչ չունեմ ասելու այդ մասին»:

Ամերիկյան վերլուծաբանները Վաշինգտոնի այս դիրքորոշումը գնահատում են, որպես Հունաստանին քողարկված աջակցություն, մանավանդ, որ Ֆրանսիան արդեն հայտարարել է, որ հնարավոր կոնֆլիկտի դեպքում Ֆրանսիան բաց ձևով կաջակցի Հունաստանին:

Ինչ վերաբերվում է Էրդողանի մոտ կանգնած շրջանակների գնահատականներին, ապա այստեղ համոզված են, որ Վաշինգտոնը պատժում է Էրդողանին իր պահվածքի համար, թե Ս-400 ների, և թե ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ժամանակ պահվածքի համար: Ավելին, ըստ Էրդողանի կողմնակիցների, Վաշինգտոնի նպատակն է 2023-ի Թուրքիայի նախագահական ընտրությունների ընթացքում հեռացնել Էրդողանին իշխանությունից, մանավանդ, որ այդ երկրի տնտեսական իրավիճակը պարարտ հող է դրա համար:

Ըստ այդ շրջանակների, Էրդողանն էլ, իր հերթին ունի իր քայլերի հնարավորությունը: Ղարաբաղում հաջողություն արձանագրելուց հետո, Էրդողանը նպատակ ուներ նաև դա կրկնելու Սիրիայի հյուսիսում: Բայց այս հարցում Էրդողանի ծրագրերի դեմ դուրս եկան ոչ միայն ամերիկացիները, այլև Մոսկվան և Թեհրանը: Պարզ է, որ նման կոնֆիգուրացիայի պարագայում, ռիսկային էր թուրքական ներխուժումը Սիրիա: Ահա թե ինչու, մինչև 2023-ի ընտրությունները, Էրդողանին անհրաժեշտ է մի նոր հաջողություն, որով նա կկարողանա հասնել հաջողության այդ ընտրությունների ընթացքում:


Եվ ահա շատերը կանխատեսում են, որ դա կարող է Հունաստանի հետ կոնֆլիկտը:



Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan