Պուտինը կողմ է, որ ՄԱԿ-ի զորքերը մտնեն Դոնբա՞ս
Պուտինը գրեթե սենսացիոն հայտարարություն է արել այն մասին, որ Ռուսաստանը կողմ է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը տեղակայվեն Դոնբասում` հակամարտող կողմերի միջև: Նա հանձնարարությունն է տվել ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչին` ներկայացնելու Ռուսաստանի այս առաջարկը, ավելացնելով, որ վերջնական որոշումը պետք է համաձայնեցված լինի նաև Դոնբասի երկու ռուսամետ հանրապետությունների ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ ժամանակին Ուկրաինայի ղեկավարությունն էր ցանկանում, որ եվրոպական ուժերից բաղկացած մի խմբաքանակ տեղակայվի հակամարտող կողմերի միջև:
Թե ինչու է Ռուսաստանը որոշել այսպես հանդես գալ, պարզ կդառնա մոտ ժամանակներս:
Zham.am