Հենոն, եթե հնար ունենա, հավաքական չի գա
Մինչեւ խաղը վերլուծելը, մի բան ասեմ։ Վերջերս շատ եմ ուսումնասիրել պատճառները, թե ինչով է պայմանավորված Հենոյի վատ խաղը։ Տարբեր կողմերից վերլուծել եմ ու հանգել հետեւյալին։ Հենոն, եթե հնար ունենա, հավաքական չի գա։ Հենոն յուրատեսակ բողոքի նոտա է հղում համապատասխան կառույցին։
Բայց, քանի որ դժգոհությունը բացեիբաց արտահայտելու դեպքում հնարավոր է հավաքականից այլեւս հրավեր չստանա, ինչը ծանր հարված կլինի Անգլիայում աշխատանքային վիզայի գործողությանը, ուստի Հենոն խաղադաշտում իր խամրած խաղով է արտահայտում այն դժգոհությունը, որը բոլորիս մոտ կա։ ՊՌԱԴԱԼԺԵՆԻԵ ՍԼԵԴՈՒԵՏ։
Մենուա Մեհրաբյանի ֆեյսբուքյան էջից