Երևանում հետիոտնի կատարած խախտումը վրաերթով է ավարտվել
Այսօր` սեպտեմբերի 4-ին, Մաշտոցի պողոտայում, Շահումյան դպրոցի մոտակայքում «Օփել» մակնիշի ավտոմեքենան մի կնոջ է հարվածել։
Ականատեսները Sputnik Արմենիային հայտնեցին, որ կինը մոտավորապես 50-55 տարեկան է։ Նրան տեղափոխել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
«Կինն ունի գանգուղեղային տրավմա, վիճակն այս պահին գնահատվում է ծանր։ Տրամադրվում է համապատասխան բուժօգնություն»,- Sputnik Արմենիային հայտնեցին բուժհաստատությունից։
Նշենք, որ ավտոմեքենայի վարորդը 47 տարեկան Վ.Գ-ն է։
Աղբյուրը` Armeniasputnik.am