ՀՀ ԶՈՒ խումբը Մովսես Հակոբյանի գլխավորությամբ կմասնակցի Աստրախանում «Մարտական ընկերակցություն-2017» զորավարժությանը
Դիտել նաև
Հանդարտվե’ք, պարոնայք. Մետաքսե Հակոբյան
Իրականում ամեն բան շատ ավելի լուրջ ու ծանր է, քան մենք պատկերացնում ենք․ Մետաքսե Հակոբյան
«Արցախը տանք, հանգիստ ապրենք» կեղծ թեզը թակարդ է Հայաստանի անվտանգության, պետականության համար․ Մետաքսե Հակոբյան
««Նախկինների» օրոք Հայրենիք ունեինք, մայրերը երջանիկ էին, զավակները՝ ողջ». Մ. Հակոբյան
Թշնամին պատրաստվում է հարձակման. Ռուբեն Հակոբյան
Սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում` Մոսկվայում եւ Աստրախանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին եւ «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը:
ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ին Աստրախանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին կմասնակցի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը: