«Ռոսիա մոլ» -ի դիմաց` մահվան ելքով վրաերթ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ առևտրի կենտրոնի դիմաց, Toyota Camri մակնիշի 35 MG 119 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով եղել է 60-65 տարեկան կին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն ճանապարհին կինը մահացել է: Վարորդը մեղայականով ներկայացել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին:
Մանրամասները` Shamshyan.com -ում