Սկանդալ՝ Կապանում. բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկա
Դիտել նաև
Ցանկացած պահի առավոտյան մեզ ասելու են՝ փակ է այլևս Կապանի մուտքը․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին
Կապանի օդանավակայանի վրա ադրբեջանցիների կողմից կրակելու դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ խոսնակ
Երևան-Կապան այսօր նախատեսված չվերթը հետաձգվել է, պատճառը Ջերմուկի մառախլապատ եղանակն է
Կայացել է Կապան-Երևան չվերթը, ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը
Yerkir.am-ի փոխանցմամբ, երեկ Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ է տեղի ունեցել: ԲԿ-ի անեսթեզիոլոգը ոչ սթափ վիճակում փորձել է բռնաբարել հիվանդանոց դիմած 18 տարեկան աղջկա՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ին հայտնել են, որ Կապանի ԲԿ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բժշկական կնետրոնում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:
Ուշագրավ է, որ երեկ՝ հունվարի 17-ին, աշխատանքից ազատվել է Կապանի ԲԿ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը, ով ասել էր, թե չի հասկանում՝ ինչով է պայմանավորված իրեն աշխատանքից ազատելու հանգամանքը:
Իսկ այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է «Կապանի բժշկական կենտրոնի» անձնակազմին: