ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ուղերձը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ հանրապետության մարզադպրոցների և մարզական կազմակերպությունների սաներին, մարզիչ-մանկավարժներին և աշխատակիցներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթում բոլորին բարձր մարզական և աշխատանքային նվաճումներ:
Համոզված եմ, որ այսուհետ ևս հանրապետության մարզադպրոցների և մարզական կազմակերպությունների մարզիչ-մանկավարժները մեծ նվիրումով կշարունակեն իրենց աշխատանքը` ի նպաստ մեր հանրապետությունում սպորտի հետագա զարգացման: Հուսով եմ, որ առաջիկայում նրանց սաները կհամալրեն բարձրակարգ մարզիկների շարքերը և նոր մարզական նվաճումներով ավելի կբարձրացնեն հայկական սպորտի հեղինակությունը:
Կրկին շնորհավորում եմ բոլորին և մաղթում բարի երթ՝ 2017-2018 թթ. ուսումնական տարում: