1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
«Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ «Մի անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են». Առաքել Մովսիսյանն՝ ԱԱԾ գործողությունների մասին (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանի փաստաբանն ահազանգում է գեներալին խոշտանգելու մասին (Տեսանյութ) Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում. ՈՒՂԻՂ «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս» ընկերությունները պետությունից հափշտակել են 1 մլրդ-ից ավելի գումար (Տեսանյութ) Փաշինյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Россия 24-ն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը կատարված խուզարկություններին (տեսանյութ) Առաքել Մովսիսյանն ազատության մեջ է (տեսանյութ) Հրապարակվել են Սերժ Սարգսյանի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում հայտնաբերված միլիոները (տեսանյութ) Տեխնիկապես հնարավոր չէ, որ ընտրությունները լինեն այս տարի. ՀՀԿ խմբակցության ղեկավար
ԼՐԱՀՈՍ
Ձերբակալվել է «օրենքով գող» համարվող Անդրանիկ Հարությունյանը Խուզարկություններ են կատարվել ԵԿՄ Երևանի Կենտրոնի բաժանմունքում Արփինե Հովհաննիսյան. «Ունենք ընտրությունների անցկացման լավ փորձ, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ» Արտակ Պողոսյանը նշանակվել է Երեւանի ոստիկանապետ «Ժառանգություն»-ն առաջարկում է ստեղծել Ռեաբիլիտացիայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարարն առաջարկում է էլեկտրական մեքենաներին ազատել ԱԱՀ-ից «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ Գագիկ Սուրենյան․ Շոգերը մոտենում են 1994 թ. Սննդամթերքը ուզում էինք բաժանել ժողովրդին, Շմայսը ասաց՝ մեքենան բեռնաթափենք իրենց պահեստներում Իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (Տեսանյութ) Նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար «Մի անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են». Առաքել Մովսիսյանն՝ ԱԱԾ գործողությունների մասին (Տեսանյութ) Այսուհետ Հիստոջենը աշխատում է որակի միջազգային ISO ստանդարտներով (ֆոտոշարք) Խոշորներին դեռ չեն հասել, սակայն հափշտակված գումարները արդեն աստղաբաշխական են (Ֆոտո) Շարմազանովը Զարուհի Փոստանջյանին՝ Սթափվեք, ձեր անպատժելիության ժամկետը սպառվել է Արմավիրի քաղաքապետը հրաժարական կտա Մանվել Գրիգորյանի փաստաբանն ահազանգում է գեներալին խոշտանգելու մասին (Տեսանյութ) Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում. ՈՒՂԻՂ «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս» ընկերությունները պետությունից հափշտակել են 1 մլրդ-ից ավելի գումար (Տեսանյութ) «Քեզնից ի՞նչ նախագահ, այ միլիցա». Թեժ վեճ՝ ԵԿՄ գրասենյակում Համագործակցություն՝ FBI-ի հետ. Սպասվում են աղմկահարույց բացահայտումներ Ծանր խոսակցություն. Փաշինյան-Մարուքյան-Սարգսյան եռյակը կոմպրոմիսի է եկել Ահազանգ. Էջմիածնում բեսպրեդել է՝ նոր «մանվելներն» ու «պիպոները» սեփական կլանն են ստեղծում Փաշինյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ՔՊ-ական նախարար Սուրեն Պապիկյանը 12 միլիոնից ավելի փոխառություններ ունի «Ամուսինս քաղհալածյալ չէ». Հերմինե Նաղդալյանին զրկել են արտոնությունից Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել Գեներալի որդիները՝ Նազիկին են մեղադրում ԱԱԾ-ն հայտնաբերել է մոտ 200 կգ ոսկի «Եղբորս պահել են ջրհորում` շղթայված». Մանվել Գրիգորյանի արարքների մասին Россия 24-ն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը կատարված խուզարկություններին (տեսանյութ) Առաքել Մովսիսյանն ազատության մեջ է (տեսանյութ) «ՀՀ-ում տեղի է ունենում հաշտեցման պատմական գործընթաց». Նիկոլ Փաշինյան (ֆոտոշարք) Հրապարակվել են Սերժ Սարգսյանի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում հայտնաբերված միլիոները (տեսանյութ) Տեխնիկապես հնարավոր չէ, որ ընտրությունները լինեն այս տարի. ՀՀԿ խմբակցության ղեկավար Նախկին գյուղապետը 600 000 դրամով գնել է մանկապարտեզը և գրանցել որդու անվամբ Տեղի է ունեցել ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի նախանիստը «Սեյրան Սարոյանի թալանած միջոցները՝ փաստերով». Hetq.am «Պահ է գալիս որ ուզում ես մաշկդ քերել պոկել, որ չնույնանաս որոշների հետ որ հայ են կոչվում». Նազենի Հովհաննիսյան (Photo) Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիին (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց՝ ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման չի հանձնվի «Տաշիր-Կապիտալ»-ին Ուղիղ. Ինչ է կատարվում ԵԿՄ գրասենյակում Աշխատանքային օրը սկսում ենք այսպես. Նիկոլ Փաշինյան Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումները սկսելու է ՊՆ-ից. Դավիթ Սանասարյան (Տեսանյութ) Կառավարությունը 3 տարով հարկերից ազատեց ՀՀԿ–ական Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությանը Վարելի Օսիպյան. Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն մրցակցության մեջ չեն (Տեսանյութ) Ինչո՞ւ Մանե Թանդիլյանը որոշեց մնալ նախարար. Նա հանդես է եկել հայտարարությամբ «Երկրապահ» բառը մի արժեզրկեք՝ տեղին-անտեղի շահարկելով Ընտրական oրենսգրքի փոփոխությունը չի կարող քաղաքական օրակարգ լինել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի տանը ոսկու «սլիտկաներ» է փնտրել. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ (տեսանյութ) Ընթանում է կառավարության նիստը. Օրակարգում ընդգրկված է 13 հարց (LIVE) «Կռիսներ». Ինչո՞վ է զբաղված Մանվել Գրիգորյանի կինը ԱԺ նիստն ուղիղ միացմամբ ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները հասել են մարզեր Երեք հեռուստաընկերություններում եմ աշխատել, երեքում էլ առաջին պայմանը եղել է՝ ոչ մի բառ Սերժ Սարգսյանի մասին Ընդդեմ մանվելիզմի. Էջմիածնում կոչ են անում բոյկոտել Գրիգորյաններին պատկանող բիզնեսը Ռուստամ Գասպարյանը քաղաքապետի «ախորժակ» ունի Խուզարկություններ են կատարվել «Յանս» ռեստորանային համալիրում ԱԱԾ-ն խուզարկում է «Վստրեչի Ապեր»-ի առանձնատունը. Տեսանյութ Ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում. վնասվել են նաեւ տանիքները «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին գումարներ հատկացրած քաղաքացիներին ՀՔԾ-ն խնդրում է դիմել ծառայություն Ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկում է ԵԿՄ կենտրոնական գրասենյակը (Տեսանյութ) Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, նաեւ՝ ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան ԱԺ 4 խմբակցությունները Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ են սկսում. աշխատանքային խմբի կազմը հայտնի է «Նրանք վերջապես արևի լույս են տեսնում». Daily Mail-ը անդրադարձել է Մանվել Գրիգորյանի արջերին (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյան. Հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին Ադրբեջանցի հողագործների գործունեությունը, շնորհիվ «ազատարար» Հասանովի, վտանգված է. ՊՆ խոսնակ 23 համայնքապետի դեմ քրեական հետապնդում է հարուցվել. վերականգնվել է պետությանը պատճառված 25.5մլն դրամի վնաս Սամվել Բաբայան. Բոլորը բոլորից տեղյակ են եղել, թագավորին ծառայություն էին մատուցում (Տեսանյութ) «1996 թ.-ից ԵԿՄ կոչված հրոսակախմբին թույլ էր տրվում անել ամեն ինչ» (տեսանյութ) Փաշինյանն ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ որոշում է ստորագրել. հանձնաժողով է ստեղծվում Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի գործով. ի՞նչ է հայտնաբերվել Արցախի նրա առանձնատանը Այս շաբաթ բավականին ակտիվ են Ադրբեջանի հատուկ նշանակությամբ ստորաբաժանումները. Տիգրան Աբրահամյան «Տաշիր». Սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-ից 30 տոկոսը կհոգա ընկերությունը Ես ոչ մի վախ չունեմ. Նահապետ Գեւորգյանը չի վախենում ԱԱԾ ստուգումներից (Տեսանյութ) ՀՔԾ-ն դիմում է քաղաքացիներին աջակցել ոստիկանների կողմից բռնության ենթարկված անձին գտնելու հարցում (տեսանյութ) Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը ներկա են եղել «Սասնա ծռերի» գործով դատական նիստին (տեսանյութ)
Հարցում

Արթուր Պետրոսյան. «Այն ֆուտբոլիստը, ով չի ուզում խաղալ ազգային հավաքականում, արժանի չէ հավաքականին»

Օրեր առաջ Գյումրիի «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը հայտարարել էր, որ այս պահին չի ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:

 

Քանի որ ինչպես երկրպագուների, այնպես էլ լրագրողների և, առհասարակ, ֆուտբոլային հասարակության մեջ այս նորությունը տարաբնույթ քննարկումների առարկա դարձավ, հավաքականի՝ այսօր տեղի ունեցած մարզումից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը հարցազրույց ունեցավ Արթուր Պետրոսյանի հետ՝ փորձելով պարզել նրա տեսակետը ստեղծված իրավիճակի շուրջ:

 

«Նախևառաջ կցանկանայի նշել, որ իմ՝ հավաքականը գլխավորելու առաջին իսկ օրվանից ինձ համար կարևոր է եղել խաղային տարբեր օղակներում, այդ թվում՝ դարպասապահի դիրքում մրցակցությունը: Այդ առումով Չեռնոգորիայի հետ նոյեմբերին կայացած հանդիպումից առաջ մեր մարզչական շտաբը հաճելի գլխացավանքի մեջ էր. մեր տրամադրության տակ եղած բոլոր դարպասապահներն էլ լավ մարզավիճակում էին: Պետք է խոստովանեմ, որ Անատոլի Այվազովն ունեցել է բոլոր շանսերը Չեռնոգորիայի հետ խաղում հանդես գալ հավաքականի հիմնական կազմում, սակայն խաղից 2 օր առաջ Այվազովը մոտեցավ ինձ և նշեց, որ պատրաստ չէ խաղալու հիմնական կազմում: Ղազախստանի հետ խաղից առաջ Այվազովը կրկին լավ մարզավիճակում էր, սակայն Արսեն Բեգլարյանը ևս բավականին վստահ տեսք ուներ: Բացի դրանից, որոշեցինք չփոխել Չեռնոգորիայի խաղի հաղթական կազմը և վստահեցինք Արսենին: Սենթ-Քիթսի և Նևիսի հետ հանդիպումից առաջ կայացրել էինք հստակ որոշում, որ խաղակեսերից մեկում պետք է խաղա Արսեն Բեգլարյանը, մյուսում՝ Անատոլի Այվազովը, սակայն խաղից առաջ Այվազովը կրկին դիմեց մեզ՝ նշելով, որ չի կարող միանալ հավաքականին, քննություններ ունի հանձնելու, ինչն իր համար շատ կարևոր է:

Մենք կրկին ընդառաջեցինք նրան, մինչդեռ Սենթ-Քիթսի հետ իրեն լավ դրսևորելու դեպքում բոլոր հնարավորություններն ուներ Չեռնոգորիայի հետ արտագնա խաղում հայտնվել հիմնական կազմում: Վերջապես, Հայաստանի՝ նոր մեկնարկած առաջնությունում Այվազովը հուսալի և կայուն խաղ է ցուցադրում՝ կրկին լավ շանսեր ստանալով վերջապես նշել իր նորամուտն ազգային հավաքականում: Սակայն հանդիպումից մի քանի օր առաջ Այվազովը մեզ տեղեկացրեց, որ չի ուզում հանդես գալ Հայաստանի հավաքականում, քանի որ առաջարկ ունի ինչ-որ ռուսական թիմից: Այվազովը նշեց նաև, որ իրեն հրահանգել են չխաղալ Հայաստանի հավաքականում, քանի որ այդ դեպքում Ռուսաստանում կհամարվի լեգիոներ: Ես անձամբ հեռախոսազրույց ունեցա իր հետ, փորձեցի բացատրել, որ իր կայացրած որոշումը սխալ է, որ Ռուսաստանում խաղալու երաշխիքներ ոչ ոք չի կարող տալ, իսկ հավաքականում հաջող ելույթների դեպքում ավելի լավ թիմ տեղափոխվելու հավանականությունն ավելի մեծ կլինի, սակայն Այվազովն իր որոշումը չփոխեց: Անցավ մի քանի օր, Այվազովը մինչ օրս էլ չի տեղափոխվել որևէ ակումբ, իսկ օրեր առաջ էլ եղավ հարցազրույց կայքերից մեկում, որտեղ նա ևս մեկ անգամ հաստատեց հավաքականում չխաղալու իր մտադրությունը:

Ֆուտբոլային կարիերայիս մեծ մասը նվիրել եմ Հայաստանի ազգային հավաքականին, սկզբում՝ որպես ֆուտբոլիստ, իսկ հիմա՝ որպես գլխավոր մարզիչ: Այս ընթացքում իմ հիշողությամբ չի եղել մի դեպք, երբ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվելու դեպքում ֆուտբոլիստի կարիերան հաջող դասավորվի: Օրինակները շատ-շատ են, բայց կան նաև հակառակ օրինակները, որոնք ավելի ցայտուն են: Մենք ունենք նույնպես Ռուսաստանում ծնված Արթուր Սարկիսով, Ռուսլան Կորյան, ովքեր ժամանակին չեն վախեցել լեգիոներ դառնալուց, սիրով եկել են հավաքական և ներդրել են իրենց ողջ ուժերը հավաքականում՝ հաճախ խաղալով նաև ցավազրկումներով:

Այժմ նրանց միացել է նաև Արմեն Համբարձումյանը: Ես կարծում եմ, որ 21-ամյա դարպասապահը, որը այդքան շանսեր է ստանում, որքան Այվազովը, պետք է երջանիկ լիներ դրա համար և ոչ թե ամեն անգամ մի պատճառ փնտրեր՝ հավաքականում չխաղալու համար: Կարծում եմ նաև, որ այն ֆուտբոլիստը, ով պատրաստ չէ անկախ ամեն ինչից հանդես գալու իր երկրի ազգային հավաքականում, արժանի չէ հավաքականում խաղալուն: Ես շատ հպարտ եմ, որ հիմա հավաքականում ձևավորվել է այնպիսի ջերմ մթնոլորտ և հավաքվել են այնպիսի տղաներ, որոնց համար հավաքականում հանդես գալը վեր է ամեն ինչից: Կարծում եմ, որ ինչպես ցանկացած մարզչի, այդ թվում՝ իմ համար երազանք է եղել գլխավորել հավաքականը, այնպես էլ ցանկացած ֆուտբոլիստի համար պետք է երազանք լիներ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում»:

website by Sargssyan