Վարդան Օսկանյանի որդու գործը կարճվել է
Դիտել նաև
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան
Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն տեղով, որը նկարագրված է ԱԱԾ հաղորդագրության մեջ. Տիգրան Աբրահամյան
«Բաքվի իրական նպատակը Հայաստանի կենսական կոմունիկացիաների խաթարումն է»․ Վարդան Ոսկանյան
Հայաստանը մեկ հոգու թատրոն է, և այդ մեկը պետք է պատասխանատվության ենթարկվի. Օսկանյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ այսօր քննիչը կարճել է իր պաշտպանյալի՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի վերաբերյալ քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, 2017 թ. փետրվարի 17-ին, ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել էին 33-ամյա Արա Օսկանյանն ու 25-ամյա Հրանտ Սերադարյանը։ Նրանք կասկածվում էին քաղաքացու առևանգելու մեջ՝ պարտքը վերադարձնելու պահանջով։
Zham.am