14 -ամյա երեխան ինքնասպանության փորձ է կատարել. պատճառը հոր` Պոնչոյի սպառնալիքներն են եղել
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևանի բնակիչ՝ 14-ամյա Գուրգեն Սիմոնյանի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է երեխայի հոր՝ Վահագն Սիմոնյանի, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Պահմտոցիի Պոնչո» մականվամբ, կողմից երեխային բազմիցս SMS հաղորդագրություններ գրելով վիրավորելը, սպառնալիքներ տալը։
Ըստ տեղեկությունների՝ հայրը մի քանի անգամ հայհոյախառն հեռախոսազանգեր է ունեցել երեխայի հետ, ինչն էլ նրա մոտ առաջացրել է լարվածություն, վախի զգացում, ինչի համար էլ օգոստոսի 22-ին երեխան մի քանի անգամ դանակով վնասել է ձեռքի ձախ դաստակը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 16-ին Հանրային երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Պահմտոցի» հաղորդումից հայտնի Վահագն Սիմոնյանը, ում հանրությունն ավելի շատ ճանաչում է «Պոնչո» մականվամբ, ահազանգել էր ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն ու հայտնել, որ իր 2 անչափահաս տղաներին առևանգել են և պատանդ են պահում Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանում։ Վ. Սիմոնյանը այդ մասին տեղեկացրել էր նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին՝ խնդրելով, որպեսզի գնայինք և փրկեինք իր առևանգված ու պատանդի կարգավիճակում գտնվող երեխաներին։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» ռեստորանում հանդիպել էր «առևանգված ու պատանդի կարգավիճակում գտնվող» երեխաներին, նրանց մորը, ովքեր բոլորովին այլ բաներ էր պատմել՝ իրենց դժգոհությունը հայտնելով իրենց հորից՝ Պոնչոյից:
Մանրամասները` Shamshyan.com -ում