Պարոնա՛յք սպաներ, կդառնաք պետական դավաճանության հանցակիցներ, ձեր ձեռքով փորում եք բոլորիս գերեզմանը. Վարուժան Գեղամյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը (տեսանյութ) Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Պատերազմ Արցախում
Պարոնա՛յք սպաներ, կդառնաք պետական դավաճանության հանցակիցներ, ձեր ձեռքով փորում եք բոլորիս գերեզմանը. Վարուժան Գեղամյան Ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին «Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը (տեսանյութ) Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան

Սերժ Սարգսյան. Կյանքում փոխզիջումների միջոցով համաձայնության գալը շատ կարևոր հանգամանք է (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանն երեկ երեկոյան Ծաղկաձորում այցելել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

Այս տարի, որը «Բազե»-ի համար հոբելյանական է (նշվում է հավաքի 15-ամյակը), հավաքին մասնակցում է 18-ից 30 տարեկան շուրջ 500 երիտասարդ ճամբարական, որոնք ներկայացնում են Երևանը, Հանրապետության մարզերը, Արցախը, սփյուռքը: Նախագահը ծանոթացել է հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, դիտել է հավաքի մասին պատմող «Բազե 2017» ֆիլմը, «Հայաստանն ապագայում» մրցույթում հաղթած պրեզենտացիան, մասնակիցների կազմակերպած ֆլեշմոբն ու նկարչական ցուցահանդեսը:

Երիտասարդության շրջանում կազմակերպվող աշխատանքների, ինչպես նաև «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Հանրապետության Նախագահի կողմից մի շարք անձինք արժանացել են շնորհակալագրերի:
Ճամբարականների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կարևորել է «Բազե»-ի դերը մեր երկրի երիտասարդական կյանքում և մաղթել, որպեսզի հավաքը շարունակի գործել նույն արդյունավետությամբ:

«Սիրելի՛ բազեականներ, ուզում եմ բոլորիդ շնորհավորել «Բազե»-ի 15-ամյակի կապակցությամբ և ասել, որ ես, իրոք, ուրախ եմ, որ «Բազե»-ն կայացել և դարձել է մեր երիտասարդական կյանքի կազմակերպման ձևերից մեկը: Ես այս 15 տարիներին, թերևս, 15 անգամ էլ մասնակցել եմ՝ տարին մեկ անգամ: Անկեղծորեն, ինձ համար այն հարազատ է դարձել: Շատ-շատերին թվում է, որ «Բազե»-ն ոչ թե 15 տարի, այլ միշտ եղել է: Կարևոր է, որպեսզի ապագայում «Բազե»-ն շարունակի գործել նույն արդյունավետությամբ: Նաև չափազանց կարևոր է, որ «Բազե»-ն կուսակցականացված չէ, ավելի շուտ կարելի է ասել՝ բազմակուսակցական է:

Իհարկե, այստեղ դուք անցկացնում եք ձեր ակտիվ հանգիստը՝ խաղում եք, մրցում, ստեղծագործում ու նաև քաղաքական քննարկումներ անցկացնում: Այն, ինչ դուք եք անում, ընկնում է մեր երկրի նոր քաղաքական մշակույթ ստեղծելու մեծ գործի հիմքում: Քանի որ դուք երիտասարդ եք, եռանդով լի ու նաև անմիջական շփումների մեջ, դուք այստեղ սովորում եք բանավիճել, քննարկել, և այդ բանավեճերը չեն վերածվում թշնամանքի: Չափազանց կարևոր հանգամանք է, որ քաղաքական կյանքում տարբեր երևույթների, իրադարձությունների մասին տարբեր կարծիք ունենալը չվերածվի թշնամության: Այստեղ դուք սովորում եք բանավիճել, քննարկել, համաձայնության գալ:

Հավատացեք, որ քաղաքական դաշտում համաձայնության գալը, հաշտության գալը շատ կարևոր է, և ընդհանրապես կյանքում փոխզիջումների միջոցով համաձայնության գալը շատ կարևոր հանգամանք է: Խոսքս չի վերաբերում հարմարվողականությանը, այլ դիմացինի շահը հասկանալուն, և վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հիշում են հայտնի մարդու այն ասացվածքը, որ ամենաքաղցր հաղթանակը այն հաղթանակն է, որը ձեռք է բերվել քիչ կորուստներով, քիչ ջանքերով: Հավատացեք, որ դա այսպես է: Ես կցանկանայի, որ երբ արդեն այլ հարցերում անմիջականորեն սկսեք մեծավարի զբաղվել, միշտ լինեք համաձայնության գալու կողմնակիցը: «Ընդդեմ», «հակա» կարգախոսներով որևէ հաջողության անհնար է հասնել:

Շատ ուրախ եմ, որ այստեղ դուք բազմաթիվ ընկերներ եք ձեռք բերում, բազմաթիվ ծանոթություններ եք հաստատում, և տեղյակ եմ, որ այս 15 տարիների ընթացքում բազեականները նաև բազմաթիվ ընտանիքներ են կազմել: Կցանկանայի, որպեսզի այդ ընտանիքները միշտ լեցուն լինեն սիրով: Մեր երկիրն էլ մի մեծ ընտանիք է: Այո՛, մեր երկիրը փոքր է, բայց մեծ ընտանիք է, և այդ մեծ ընտանիքն էլ, երբ կամեցողությամբ լեցուն լինի, երբ սիրով լեցուն լինի, այն ժամանակ մենք ունենալու ենք մեր երազանքի Հայաստանը»,- ասել է  Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan