Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
4
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ)

Նույնիսկ Կարակալպակիան կարողացավ պահպանել իր ինքնուրույնությունը ուզբեկական սահմանադրության մեջ

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ Ուզբեկստանի մաս կազմող Կարակալպակիայի Ինքնավար Հանրապետությունում սկսվեցին հուզումներ, որոնք, սակայն,  օրերի ընթացքում ճնշվեցին Ուզբեկստանի իշխանությունների կողմից: Այդ երկրի նախագահը հայտարարեց, թե իբր այդ հուզումները կազմակերպվել էին «դրսի ուժերի աջակցությամբ»: Մինչդեռ, օրերս  ամեն ինչ պարզ դարձավ, թե ինչ էր եղել իրականում: Բանն այն է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ սկսվեցին Ղարաբաղյան շարժումը, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի դեպքերը, Ուզբեկստանի կազմում գտնվող Կարակալպակիայում նույնպես սկսեցին պահանջել անկախություն Ուզբեկստանից: Այն ժամանակ ուզբեկներին հաջողվեց հանգստացնել կարակալպակցիներին և նրանց հետ կնքեցին փողզիջում, համաձայն որի, Կարակալպակիան մնաց Ուզբեկստանի կազմում, սակայն այն ժամանակվա սահմանադրության շրջանակներում այդ ինքնավարությունը էապես ընդլայնեց իր իրավունքները, և բացի դրանից ընդունվեց սահմանադրական հետևյալ դրույթը, համաձայն որի, Կարակալպակիան հռչակվեց, որպես «սուվերեն հանրապետություն Ուզբեկստանի կազմում», և բացի դրանից ընդունվեց նաև այն դրույթը, համաձայն որի «Կարակալպակիան հանրաքվեի միջոցով կարող է դուրս գալ Ուզբեկստանի կազմից»:

Նման դրույթ չեր ընդունվել նախկին ԽՍՀՄ-ի տարածքի ոչ մի այլ ինքնավար միավորումում: Եվ միայն ուզբեկներն էին համաձայնվել տալ այդպիսի հնարավորություն կարակալպակցիներին:

Նշենք նաև, որ 35 միլիոնանոց Ուզբեկստանում Կարակալպակիայում ապրում է ընդամենը 2 մլն մարդ: Մինչդեռ այդ ինքնավար հանրապետությունը իր տարածքով կազմում է Ուզբեկստանի մոտ 40 տոկոսը:

Սակայն ուզբեկներին  միշտ հանգստացնում էր այն հանգամանքը, որ Կարակալպակիայի բնակչության ընդամենը 30 տոկոսն են կազմում բնիկ կարակալպակցիները: Մյուս 30 տոկոսը կազմում են ուզբեկները և միքիչ քիչ  դրանից այդ հանրապետությունում ապրում են ղազախներ:

Այսինքն, թեև Կարակալպակիան ունի տեսական հնարավորություն դուրս գալ Ուզբեկստանի կազմից, գործնականում դա հնարավոր չէ, քանզի այդ հանրապետության բնակչության մեծ մասը կազմում են այլ ազգերը:

Սակայն ներկայիս Ուզբեկստանի նախագահը ցանկացավ այդ տեսական իրավունքն էլ վերացնել, երբ այդ երկրի նոր սահմանադրության առաջարկվող  նախագծի մեջ վերացված էին Կարակալպակիայի հիմնական իրավունքները: Տաշկենտը այդ քայլով փորձեց ստուգել Կարակալպակիայի արձագանքը և ստացավ այն: Սույն թվականի հուլիսի 1-ին այդ հանրապետությունում սկսվեցին հուզումները: Եվ դրանք կարող էին կրկնել ղազախական դեպքերը, եթե Ուզբեկստանի նախագահն որոշում չկայացներ չեղարկել իր նախնական ցանկությունները: Մասնավորապես, այդ դեպքերից ընդամենը մի քանի օր անց, Ուզբեկստանի նախագահը հայտարարեց, որ առաջարկվածը ընդամենը նախագիծ էր, այն էլ մի շարք վրիպումներով: Նա նաև հայտարարեց, որ Կարակալպակիան նախկինի պես կպահպանի իր բոլոր իրավունքները, այդ թվում նաև հանրաքվեի միջոցով իր դուրս գալու իրավունքը Ուզբեկստանի կազմից: Միայն դրանից հետո հուզումները այդ տարածքում դադարեցվին և այն  զանգվածային բնույթ չունեցավ:

Սակայն սույն հանգամանքը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ թույլ կետ ունի Ուզբեկստանը իր երկրի ներսում և դրսի շրջանակները ցանկության դեպքում հեշտությամբ կարող են օգտագործել դա, եթե ցանկանան:

Մյուս կողմից, կարակալպակցիները ևս մեկ անգամ պաշտպանեցին իրենց սահմանադրական իրավունքները, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այն ազգը, ով ուզում է հասնել իր նպատակներին և դրանք իրատեսական են, ապա դա ստացվում է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan