«Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ուղևորուհու մահվան պատճառով
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած ինքնաթիռի ուղևորուհին մահացել է չվերթի ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնաթիռը մեկնելիս է եղել Մոսկվա - Վլադիկավկազ երթուղով: Ուղևորուհիներից մեկի առողջական վիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ փոխադրամիջոցը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
Նշվում է, որ վայրէջքից հետո բուժաշխատողներն արձանագրել են կնոջ մահը: Այժմ պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: