Խոշոր հրդեհ Երևանում
Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 89 շենքի տանիքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական խմբեր՝ 4 մարտական հաշվարկով, 1 ավտոսանդուղք, ինչպես նաև 2 օպերատիվ խմբեր: Այս պահին հրշեջները քաղաքացիների օգնությամբ պայքարում են տանիքում առաջացած հրդեհի տարածման դեմ: Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Արսեն Սարոյանը: Տեղում են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ պատասխանատու Արթուր Վելյանի և հոգեբան Արթուր Մանուկյանի գլխավորությամբ: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:
Մանրամասները` Shamshyan.com - ում