Կուբանում փրկարարները ջրից դուրս են հանել նախօրեին տեղի ունեցած վթարի վերջին զոհի մարմինը
ՌԴ Կրասնոդարի երկրամասում փրկարարներին հաջողվել է գտնել օգոստոսի 25-ին Սև ծովն ընկած բանվորական ավտոբուսի վթարի վերջին՝ 18-րդ զոհի մարմինը, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը: Այժմ արդեն վթարի ենթարկվածների թվում անհայտ կորածներ չկան:
Հիշեցնենք, որ փոխադրամիջոցում եղել են «Таманьнефтегаз» ընկերության բանվորները:
Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսում եղել է 50 մարդ, 17 մարդ մահացել է, փրկվել է 33 հոգի:
Զոհերի թվում երկու ազգությամբ հայ կա՝ Բուգուդյան Ս., Բուգուդյան Ա.: