Կմոտենանք 2018-ի ապրիլին, կհայտարարենք. Արա Բաբլոյան
«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Առավոտ»-ը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հարցրել է՝ որտե՞ղ է լինելու 2018-ին, նա կես կատակ կես լուրջ պատասխանել է, թե լինելու է Հայաստանում։ Հիշեցմանը, թե ԵԼՔ դաշինքը նախաձեռնել է ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ օրեր առաջ հայտարարել, որ պաշտոնապես գնում ենք ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման, հետևաբար այս խառնաշփոթից ելքը ո՞րն է, Արա Բաբլոյանը վերահաստատել է, թե գնում ենք և-և-ի ճանապարհով։ Այնուհետև հիշեցրել է, որ գտնվում ենք տոտալ շրջափակման մեջ, ունենք հարևաններ, որոնք ուզում են մեզ կործանել և ունենք այնպիսի հարևաններ, որոնց հետ մեր հարաբերությունները լավ են, բայց նրանք էլ իրենց խնդիրներն ունեն, ուստի այդ բոլոր հարցերն անդրադառնում են մեզ վրա։
Թերթի հարցին՝ Սերժ Սարգսյանին տեսնո՞ւմ են վարչապետի պաշտոնում, պարոն Բաբլոյանն, ըստ էության, խուսափել է պատասխանելուց ու հավաստիացրել. «Կմոտենանք 2018-ի ապրիլին, կգնահատենք մեր արդյունքները, կնստենք, թիմով կտեսնենք, ով, ինչ հնարավորություն ունի շարունակելու։ Չմոռանանք, որ վարչապետի կատարած աշխատանքը 2018-ին այսօրվա կատարած աշխատանքի, եթե ոչ կրկնակի, այլ քառապատիկ է դառնում։ Դրա համար եկեք չգուշակենք։ Ազնվորեն կնստենք, կաշխատենք ու մեր մեջ կորոշենք, հետո ձեզ կհայտարարենք»։
Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում։