Հիվանդանոցում մահացել է Կիևյան կամրջից իրեն ցած նետած աղջիկը
Այսօր՝ օգոստոսի 25-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Տաթև Սիմոնյանը, ով երեկ Կիևյան կամրջից իրեն ցած էր նետել և ընկել Հրազդան գետը: Աղջիկը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։