«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին
3
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ

Երեկ պարզ դարձավ, թե ինչու է Փաշինյանը խուսափում հրապարակային և թափանցիկ մամուլի ասուլիսներից

Այս հարցը առաջինն էր, որ տրվեց Նիկոլ Փաշինյանին և իր պատասխանով պարզ դարձավ, թե ինչու է նա խուսափում մարդկային շփումներ ունենալ լրագրողների հետ:

Սկզբում նա կմկմաց, թե լրատվամիջոցների «տերերին» կարևոր չէ, թե ոնց պատասխանի, իսկ հետո բացահայտեց իր գլխավոր մտավախությունը նման ֆորմատով ասուլիսներ անցկացնելու համար: Պարզվում է նա վախենում է, որ նման բաց ֆորմատով ասուլիս առաջարկելու դեպքում, նրան... թույլ չեն տա դա անցկացնել:

Հիշեցնենք, որ 2018-ի ամռանը, երբ երկրի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուզում էր անցկացնել մամլո-ասուլիս, Փաշինյանին աջակցող խունվեյբինները տապալեցին դա: Եվ, ահա, հիշելով այդ պատմությունը Փաշինյանը խոստովանում է, որ նման ձևով կարող են իրեն էլ թույլ չտան նման ասուլիս անցկացնել: Դրանով Փաշինյանը, փաստացի, անուղղակի  խոստովանում է, որ 2018-ին ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսի տապալման մեջ իր մատը խառն է եղել: Եվ հիմա, ինքը՝ Փաշինյանը, վախենում է, որ նույն մեթոդը կարող է իր հանդեպ կիրառվի և դրա համար էլ խուսափում է գնալ այդ քայլին:

Բայց իր այդ խոստովանությամբ, նա արձանագրում է մի քանի փաստ:

Փաստացի «ժողովրդավարական» համբավ ունեցող  վարչապետը վախենում է սեփական երկրում թափանցիկ և բաց ասուլիսներ անցկացնել: Մինչդեռ իբր «ավտորիտար» համբավ ունեցող նախկին նախագահը չի վախենում շփվել լրագրողների հետ բաց և ուղիղ ձևով:

Դե թող դրանից հետո «ժողովրդավարական» համբավ ունեցող լրատվամիջոցները՝  Սիվիլնետը, Ազատությունը, «ԳԱԼԱ»-ն և մյուսները արձանագրեն իրենց տերերի համար, թե ովքեր են իրականում ավելի մոտ ժողովրդավարական արժեքներին, որպեսզի հետո չշարունակեն ճամարտակել վերացական բնույթի արժեքներից առանց ամոթի:

Բայց այս հանգամանքը բացահայտում է ևս մի գործոն: Փաշինյանն ունի օբյեկտիվ պատկեր, թե ինչ է  մտածում իր մասին հանրության մեծ մասը: Եվ եթե ընդդիմությանը դեռ չի հաջողվում կոնսոլիդացնել այդ հանրության մեծ մասին, դա դեռ չի նշանակում, որ Փաշինյանը չգիտի այդ իրականության մասին:

Ահա, թե ինչու նախկին լրագրող և խոսել շատ սիրող Փաշինյանն այսօր խուսափում է հրապարակային շփումներից: Նա, իհարկե, ակնարկեց, որ կարող էր և չշփվել լրատվամիջոցների հետ և պատասխանել բացառապես «քաղաքացիների» հարցերին: Բայց դա չի անում այն պատճառով, որ այդ քայլով նա  ուղղակիորեն կնմանվեր նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարներին, որոնք նույնպես գերադասում էին շփվել միայն «քաղաքացիների» նամակներին պատասխանելով:

Պարզապես ապշել կարելի է տեսնելով, թե ինչ արագությամբ է նախկին փողոցային գործիչը դառնում «փակ» տիպի ավտորիտար գործիչ, ով վախենում է շփվել նույնիսկ յուրային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan