Եթե էդքան դուխով տղերք եք, ՀՀՇ-ի տարիների մարդկանցով զբաղվեք. Արամ Գ. Սարգսյանը՝ «Ելք»-ի առաջարկի մասին
«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Միկոյանի արածների մեջ այնքան բաներ կան Հայաստանի և հայերի համար, հիմա էդ ամբողջը մի կողմ դնել և ասել, թե 37 թվին սա՞ է եղել: Կասյանի մասին ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև առանձնապես կարծիք էլ չունեմ իր մասին, բայց կոնկրետ դե եկեք Ալեքսանդր Մյասնիկյանի նշանակությունը ջնջենք, հնարավո՞ր է, դե եկեք Աղասի Խանջյանին ջնջենք, որը Չարենց է պահել, «Ես իմ անուշ Հայաստանինը» գիտեմ ինչ ձևով է պահպանվել: Նրան կարելի է ապազգային մա՞րդ համարել»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով «Ելքի» առաջարկի մասին՝ վերանվանելու ռուս բոլշևիկների, կոմունիստների անուններով փողոցները՝ ասաց ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
«Եկեք մի հատ էն ՀՀՇ-ի տարիների մարդկանց, ոչ մի կերպ չհաջողվեց պատասխանատվության կանչել, զբաղվենք նրանցով, այսօրվա պատմությունները ձեզ չի՞ հետաքրքրում՝ թալան արեցին ամբողջ հանրապետությունով մեկ, օլիգարխիա ստեղծեցին, սրանց պատասխանատվության կանչեք, եթե էդքան դուխով տղերք եք:
Տո Վանոյին էլ ունեմ նկատած, մյուսներին էլ, ովքեր թալան են իրականացրել, ինչ ասես եղել է այդ տարիներին: Նույն ձևով Տեր-Պետրոսյանը չի՞ գլխավորել էդ ամբողջը։ Եթե խնդիր է դրված, եթե ուզում ենք երկիրը մաքրենք, եկեք մաքրենք գող ու ավազակներից, որոնք մեզ իսկապես բերեցին հասցրեցին այս իրավիճակին։ Այսօրվա դրությամբ բնակչության թիվը չգիտես ինչքան է հասել, դեմոգրաֆիկ խնդիրներով զբաղվեք»,- ասել է Սարգսյանը»:
Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում։