Գյումրիում ավտոբուս է այրվել
Օգոստոսի 23-ին՝ ժամը 01:50-ին, ԱԻն-ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում այրվում է ավտոբուս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:25-ին, մարվել՝ 02:55-ին:
Գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում ամբողջությամբ այրվել է «Кубань» մակնիշի շահագործվող ավտոբուսը: