Իսպանիայի դատարանը ազատ արձակեց Դողան Ախանլըին
Իսպանիայի դատարանը օգոստոսի 20-ին որոշեց ազատ արձակել նախօրեին ձերբակալված ծագումով թուրք գրող Դողան Ախանլիին, պայմանով որ նա չհեռանա Մադրիդից: Իսկ նրան արտահանձնելու պահանջով Թուրքիայի իշխանություններիը պետք է պաշտոնապես հայց ներկայացնեն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նրա փաստաբան Իլյաս Ույարը:
Ախանլըի ձերբակալության օրդերը տրվել է «կարմիր ծանուցմամբ»: Նրա փաստաբան Իլիաս Ույարը Der Spiegel պարբերականին ասել է, որ իրեն թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին, և մեղադրանքներն աղոտ են: Ույարի խոսքով՝ Ախանլըի ձերբակալությունը «Թուրքիայի կառավարության կողմից Եվրոպայում բնակվող քննադատների դեմ սկսված որսի մի մաս է կազմում»:
Deutsche Welle-ն շեշտում է, որ մտավորականի ձերբակալությունը Գերմանիայում ցասում է հարուցել. խորհրդարանականները կոչ են անում ազատ արձակել Ախանլըին:
Zham.am