Հասանովը կամ առողջական խնդիրներ ունի, կամ էլ նա հայտնվել է ինտրիգների ծուղակում։
Դիտել նաև
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցով գտնվում է Թուրքիայում
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
Զաքիր Հասանովը հրահանգել է անհապաղ արձագանքել «հայկական կողմի սադրանքներին»
Իրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին
Հասանովը շնորհակալություն է հայտնել թուրքական ընկերությանը Արցախի դեմ պատերազմում օգտագործած սարքավորման համար
Ադրբեջանի Շամքիրի շրջանում տեղակայված շարժական դաշտային հոսպիտալի տարածքում Իլհամ Ալիևին այսօր դիմավորել է ոչ թե Զաքիր Հասանովը, այլ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը։ Սովորաբար Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին զորամասերում դիմավորում և ուղեկցում է պաշտպանության նախարարը, եթե պաշտոնական այցով որևէ երկիր չի գործուղվել։ Փորփրեցի ադրբեջանական կայքերը, սակայն գործուղման վերաբերյալ որևէ տեղեկություն չգտա։
Մնում է ենթադրել, որ Հասանովը կամ առողջական խնդիրներ ունի, կամ էլ «Ոսկանապատ.ինֆո» կայքում մի քանի օր առաջ հրապարակված նամակը լուրջ տարաձայնություններ է առաջացրել նրանց միջև և նա հայտնվել է ինտրիգների ծուղակում։
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից