Սերժ Սարգսյանի արձակուրդի մանրամասները
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել են, որ Սերժ Սարգսյանն իր արձակուրդի մի մասն անցկացրել է Եվրոպայում: «Հանրապետության նախագահն արձակուրդի մի մասն անցկացրել է եվրոպական առողջարանային քաղաքներում»,- ասված է հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանի պատասխանում:
«Ինչ վերաբերում է Հանրապետության նախագահի արձակուրդի անցկացման վայրին, ապա արձակուրդից առաջ հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել է, որ նախագահը մեկնում է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
Ինչպես տեղյակ եք, Սերժ Սարգսյանը ընդհատել է արձակուրդը և օգոստոսի 5-6-ը աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը»,- նշված է թերթի հարցման պատասխանում:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: