Սոս Ջանիբեկյան. Ես ու՞մ հասցնեմ իմ քաղաքացու անարդարությունից ծնված վրդովմունքը
Դերասան Սոս Ջանիբեկյանն իր զայրույթ է արտահայտել Երեւանում կայանատեղերի բացակայության պատճառով: Նա բարձրաձայնել է այն մասին, որ երբեք չի կարողանում հարմար կայանատեղի գտնել, թեեւ միշտ վճարում է կարմիր գծերի համար: Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Որպես Երեւանի քաղաքացի, որ ամեն տարի վճարում եմ Երեւան քաղաքի կարմիր գծերի կայանատեղման կայանելու իրավունք ձեռք բերելու համար ու 25 րոպե ազատ կայանատեղ չգտնելուց հետո, տեսնում եմ ազատ տեղ, ուրախանում եմ, գալիս եմ, որ կանգնեմ, ասում են. «Էս խանութինն ա, չես կարա կայնես»: Քոռ ու փոշման գնում եմ՝ ուրիշ տեղ կանգնելու, ընդեղ էլ ասում են. «Ապե՛, է՞ս օբեկտ ես մտնելու»: Ասում եմ. «Եթե թողես կանգնեմ, մի հատ քո խաթր կմտնեմ»: Ասում ա. «Չէ՛, ուրեմն չես կարա կայնես: Խնդրում եմ՝ հիմա ասեք՝ ես ու՞մ հասցնեմ իմ քաղաքացու անարդարությունից ծնված վրդովմունքը»,- գրել է նա։
Սոս Ջանիբեկյանի ֆեյսբուքյան էջից