Գինեսի նոր ռեկորդ՝ 35 որոշում 14 րոպեում
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քանի որ վարչապետը կարճատեւ արձակուրդ է մեկնել, երեկ կառավարության նիստը վարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Հանձնարարականներ չեղան, հարցեր նա չուներ, քննարկումներ, իհարկե, չեղան, ուստիեւ Գաբրիելյանն էականորեն տնտեսեց նախարարների ժամանակը։ 35 որոշում ընդունվեց ընդամենը 14 րոպեում։ Այսպիսով, Վաչե Գաբրիելյանին հաջողվեց գործադիրի նիստի ռեկորդային արագություն ապահովել՝ մեկ որոշումը 24 վայրկյանում։ Գաբրիելյանն այնքան էր շտապում, որ շփոթում էր ելույթ ունեցողների անունները։ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանին նա դիմեց պարոն Հակոբյանով, իսկ կենսաթոշակների վճարման կարգին վերաբերող նախագիծ ներկայացրած սոցապնախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանին՝ պարոն Ասատրյանով։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: