«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին
3
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Ուրվագծվող ճգնաժամ. ԱԺ. Այլընտրանքային նախագծեր խումբ

Փողոցում առկա լարվածության ֆոնին և կառավարման առկա մոդելի պատճառով, երկրում ձևավորվում է նոր խոր ճգնաժամ։ Խոսքն Ազգային Ժողովի մասին է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Ինչպես փողոցի լարվածությունն այս պահին լուծում չունի, այնպես էլ՝ ԱԺ-ի ճգնաժամը, և այնպես էլ՝ նրանք, որ առաջիկայում անխուսափելիորեն ի հայտ են գալու։ Հետևաբար՝ էական փոփոխությունները երկրում գնալով դառնում են անայլընտրանք։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր ԱԺ-ում։

Ընդդիմադիրներին զրկել մանդատից

Իշխանությունը չի թաքցնում, որ քննարկում է մի մեծ խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու գաղափարը։ Սա, իհարկե, կլինի հակասահմանադրական, կզրոյացնի գործող ԱԺ-ի լեգիտիմությունը, բայց դա չէ ամենաէականը. դա ուղղակի սրընթաց կարագացնի նոր ընտրությունների և նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Կարծում եմ՝ իշխանության մեջ կան մարդիկ, որ սա հասկանում են, այդ պատճառով էլ դեռ որոշում չունեն։ Այնուամենայնիվ, եթե իշխանության նյարդերը տեղի տվեցին, և նա գնաց նման քայլի, գոնե մի քանի հոգու մանդատից զրկեց, ապա դրան անմիջապես պետք է հետևի 2 ընդդիմադիր խմբակցությունների՝ այլևս ԱԺ ոտք չդնելու որոշումը։ Սա բերելու է միակուսակցական ԱԺ-ի, որը մի քանի ամիս կարող է իներցիայով գոյություն ունենալ, բայց ամբողջական իշխանության ներքին և արտաքին ոչ լեգիտիմությունը դառնալու է այնքան ակնհայտ, որ առաջանալու է ներքին և արտաքին միասնական պահանջ՝ նոր իշխանության։

Ընդդիմադիրներին զրկել անձեռնմխելիությունից

Իշխանությունը կարող է գնալ նման քայլի՝ համարելով, որ սա նախորդ սցենարի ավելի ընդունելի տարբերակն է և պրոցեսները ճնշելու էֆեկտիվ ճանապարհ։ Կարող է մեկ կամ մի քանի հոգու զրկել անձեռնմխելիությունից և քրեական հետապնդում իրականացնել։

Ակնկալել, որ քաղաքական մեծամասնությունը կառարկի՝ մարդկային և անհատական գործոններով պայմանավորված, այս պահին անիմաստ է։ ՔՊ-ական մեծամասնությունը մեկ անգամ առանց վարանելու քվեարկել է Գ. Ծառուկյանի հարցով։ Երբ բոլորին պարզ էր, որ դա արհեստական, ծիծաղելի մեղադրանք էր, ուղղակի Ծառուկյանի հայտնի ելույթին «արագ արձագանք», միևնույն է, ոչինչ չխանգարեց գլխավոր դատախազ Ա. Դավթյանին՝ ոտնահարել սեփական մասնագիտական արժանապատվությունը և կատարել քաղաքական պատվերը։ Իմքայլական խմբակցությունը գլուխը կախ քվեարկեց, ներառյալ՝ մարդիկ, որոնք Ծառուկյանին մարդկայնորեն պարտական էին՝ կրթության, բուժման, աշխատանքի, կարիերային աճի, բնակարան ստանալու և այլ հարցերում։ Այնպես որ հիմա ՔՊ-ական թիմից մարդկային կամ քաղաքացիական դիրքորոշում ակնկալելն անիմաստ է։ Կանեն՝ առանց աչք թարթելու։ Եթե իշխանությունը գնա նման քայլի, ապա ընդդիմության արձագանքը պետք է լինի նախորդ տարբերակի պես՝ անմիջապես պետք է հետևի 2  ընդդիմադիր խմբակցությունների՝ այլևս ԱԺ ոտք չդնելու որոշումը։ Սրան հետևելու է իշխանության տոտալ ապալեգիտիմացումը, կառավարման ճգնաժամը, որն ավարտվելու է նոր իշխանության ձևավորմամբ։ Որևէ պարագայում ընդդիմությունը չպետք է հանդուրժի իր շարքերից մեկ կամ մի քանիսի հանդեպ հետապնդումները, «վճարի նրանցով», իսկ ինքը շարունակի «պայքարելով-աշխատել»։ Այստեղ կոմպրոմիսի տեղ չկա. կա´մ բոլորով պինդ են, կա´մ բոլորով փլուզվում են։

Ընդդիմադիր խմբակցությունների քայլերը

Չի բացառվում, որ իշխանությունն ավելի գրագետ որոշումներ կկայացնի և ոչինչ էլ չանի՝ քայլ անելու, հետևաբար՝ սխալվելու իրավունքը թողնելով ընդդիմությանը։ Այս պայմաններում ընդդիմությունը պետք է անի շատ պարզ բան՝ տուրք չտա մանդատները վայր դնելու էմոցիոնալ կոչերին։ Հիմա դրա ժամանակը չէ։ Բայց ընդդիմությունը չպետք է նաև քննարկի ԱԺ-ում հանգիստ աշխատանքը վերականգնելու տարբերակը՝ այդպիսով զարգացնելով նախորդ սցենարների մոդիֆիկացված տարբերակը։ Խորհրդարանական ընդդիմությունը պետք է կենտրոնանա փողոցի վրա և հանրության հետ աշխատանքի, և նպաստի շարժման բովանդակային և կազմակերպչական վերափոխումներին։ Այստեղ կա ահռելի չարված գործ։ Եթե գնաց այդպես, ապա  պրոցեսը հանգեցնելու է նույն տրամաբանական ավարտին՝ նոր իշխանության ձևավորմանը։

Ընդդիմության համար կան սխալվելու հնարավորություններ, թակարդներ, որոնցից ամեն կերպ պետք է խուսափել։

Այս պահին շատ ավելի մեծ է իշխանության՝ սխալվելու հավանականությունը։ Ամեն դեպքում, նույնիսկ առանց ակնհայտ սխալների, իրավիճակը զարգանալու է լարվածության մեծացման ուղղությամբ։ Երբ կա օբյեկտիվ հիմքերով քաղաքական և պետական ճգնաժամ, որը որևէ տրամաբանական, ընդունելի լուծում չի ստանում, ստեղծվում է կենսական անոմալիայի փուլ, որի պարագայում   պարբերաբար, կողմերի կամքից անկախ, առաջանում են ավտոնոմ ճգնաժամեր, և դրանց ուժգնությունից ու որակից է կախված պետական  ցնցումների աստիճանը։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan