Ինչու է Սիրուշոն Վերնիսաժի աշխատակիցներին 40-հազարական դրամ բաժանել
Դիտել նաև
Վալենտինը գալիս է, վերջապես տղամարդկանց համար ինչ-որ բան ունենք. Սիրուշո
Սիրուշոյի և երեխաների ձմեռային զբոսանքը. Տեսանյութ
Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․Սիրուշո
2 օրից ներկայացնելու ենք Pregomesh-ի տղամարդկանց առաջին մեծ հավաքածուն․ Սիրուշո
24 ժամը չանցած գրանցեց մեկ միլիոնից ավել դիտում. Սիրուշո
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կիրակի օրը երգչուհի Սիրուշոն տեսահոլովակ է նկարել Վերնիսաժում։ Ողջ օրը տեսանկարահանող խումբն աշխատել է այստեղ՝ երգչուհին երգել-պարել է Վերնիսաժի առևտրականների հարևանությամբ։ Նկարահանումը հայկական գորգերի ու կարպետների ֆոնի վրա է կատարվել։ Այնպես, որ գորգ ու կարպետ վաճառողներն այդ օրը չեն կարողացել առևտուր անել։
Առևտրականներին, սակայն, շատ է դուր եկել և երգը, և հոլովակը, և հատկապես երգչուհու առատաձեռնությունը, որն օրվա վերջում մոտ 10-12 հոգու, որոնց խանգարել է այդ օրն առևտուր անել, գումար է բաժանել՝ 40 հազարական դրամ, ինչից առևտրականները շատ գոհ են մնացել»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: