Պոլիտեխնիկական համալսարանում բռնկված հրդեհը մեծ դժվարությամբ են մարել
Երեկ՝ օգոստոսի 8-ին, ժամը 22:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տանիքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորն նշված վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Պարզվել է, որ այրվում է համալսարանի 1-ին մասնաշենքի քիմիական լաբարատորիան, որտեղ կա քիմիական տարատեսակ վտանգավոր նյութեր:
Մանրամասները` Shamshyan.com -ում