1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
ՀՀ դատարանը ճանաչեց Հրաչյա Հարությունյանի գործով ՌԴ դատավճիռը Զախարովա. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին կարվի հայտարարություն (Տեսանյութ) Չկա որևէ պաշտոնական հայտարարություն, որ «Ելք» դաշինքը պատրաստվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրենսդրական նախագիծ ներկայացնել.Շարմազանով Կանադայի հայ համայնքը փորձում է կանխել Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացը Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը Սկանդալ Ադրբեջանում. այս անգամ էլ լատվիացիներն են «խլել իրենցից Աղդամը» (լուսանկարներ) Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ Սառը օդային հոսանքների ներթափանցումը սկսվել է Շավարշ Քոչարյան. «Այո՛, առաջընթաց չկա Ադրբեջանի այդպիսի քաղաքականության համար»
ԼՐԱՀՈՍ
ՀՀ դատարանը ճանաչեց Հրաչյա Հարությունյանի գործով ՌԴ դատավճիռը Կատալոնիայի Կամբրիլս քաղաքում ոստիկանությունն ահաբեկիչների է ոչնչացրել Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի առկայությունը Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները Անհրաժեշտ է պայքարել ահաբեկչության դեմ. Սերժ Սարգսյանը ցավակցել է Իսպանիայի թագավորին Սոս Ջանիբեկյան. Ես ու՞մ հասցնեմ իմ քաղաքացու անարդարությունից ծնված վրդովմունքը Գինեսի նոր ռեկորդ՝ 35 որոշում 14 րոպեում Հայաստանը վերածվել է ավտոմեքենաների գերեզմանոցի ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին Զախարովա. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին կարվի հայտարարություն (Տեսանյութ) Անժելա Սարգսյանի ԱՅՍ լուսանկարը շատ քչերին է հաջողվել տեսնել «Խոսրովի անտառում» մարդու միջամտությունն արգելվում է, հրդեհված տարածքները պետք է վերականգնվեն բնական ճանապարհով Տնտեսագետը՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի նոր պաշտոնակատար Լյովա Երանոսյանի հարազատները Վանաձորը վերածել են Սիցիլիայի Չկա որևէ պաշտոնական հայտարարություն, որ «Ելք» դաշինքը պատրաստվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրենսդրական նախագիծ ներկայացնել.Շարմազանով Քննություն է կատարվում՝ պարզելու նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները Չի կարելի նման հանրային կարևորության դեպքի մասին ԱԻՆ-ի կայքով նման որակի տեղեկատվություն տարածել Սերժ Սարգսյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը զեկուցել է իրականացված աշխատանքների մասին Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա Կանադայի հայ համայնքը փորձում է կանխել Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացը Մայրաքաղաքում ծառերի ոռոգումը շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով Լինում են դեպքեր, երբ նույնիսկ ամենահզոր պետություններն ի զորու չեն միայն սեփական ուժերով պայքարել բնական աղետի դեմ Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը Ինչպես է անցել Արևիկ Ուդումյանի որդու 1–ամյակը. Tert.am.Life Մարզերում նույնպես հնարավորություն ընձեռնվեց կնքելու 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր Քլոե Քարդաշյանի զուգընկերը նրան Հայաստանի զինանշանով ոսկե կախազարդ է նվիրել Ինչպե՞ս ազատվել ճիճվակրությունից Արաս Օզբիլիզը կարող է տեղափոխվել «Սիվասպոր» Ռեալը վստահորեն հաղթեց Բարսելոնային՝ դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ) Ինչ բարձրաստիճան այրեր են մասնակցել 12 տարվա ազատազրկման դատապարտված Վազգեն Խաչիկյանի մոր հուղարկավորությանը «Ֆուլ-Հաուս»-ից հայտնի մոդել Լիլի Կարապետյանի նոր լուսանկարները Հացիկում ինքնասպան եղած զինվորին զորամասում 7-8 հոգով ծեծել են Օգոստոսի 4-10-ը մայրաքաղաքում ծնվել է 463 երեխա Ադրբեջանական կողմը ձգտում է արցախյան հակամարտության ռազմաքաղաքական բաղադրիչը հնարավորինս միջազգայնացնել Քանի՞ պետական հիմնարկ է փակել ու բացել Կարեն Կարապետյանը Այս կրակի «հիմքերը» նոր չեն դրվել, այլ տարիներ առաջ Մոդել Շուշան Երիցյանը եղբոր և հայրիկի հետ արխիվային լուսանկար է հրապարակել Ես նրանց ներել եմ. Գյումրու մանկատան նախկին սանը 25 տարի անց գտել է ծնողներին (Տեսանյութ) Անձնագրի վավերականության ժամկետները օգոստոսի 12-ից այլեւս չեն երկարաձգվելու «Նա նրբիկ է, անգամ երբ արտասվում է». Քիմ Քարդաշյան Էդմոն Մարուքյանը ապատեղեկատվություն է տարածում. ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունքի հետ կապված հարցը չի լուծվել Սկանդալ Ադրբեջանում. այս անգամ էլ լատվիացիներն են «խլել իրենցից Աղդամը» (լուսանկարներ) Վահրամ Բաղդասարյանը հերքել է Արդվիում հանքի հետ իր առնչության մասին լուրերը Խոսրովի անտառում խոշոր կաթնասունները և թռչունները չեն տուժել. Մարինե Կարապետյան Անժելա Սարգսյանը ցույց է տվել իր նոր տունը (լուսանկար) Ինչու է Սիրուշոն Վերնիսաժի աշխատակիցներին 40-հազարական դրամ բաժանել Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ. դեպքի վայր է մեկնել 24 Վաճառքի հանված ամենախոշոր հիմնարկներից մեկը՝ «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն բարդ պատմությունների կիզակետում Սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագիծ Լուսինե Թովմասյանը բիկինիով լուսանկարներ է հրապարակել Մենք ապրում ենք մարդկության պատմության ամենահետաքրքիր ժամանակաշրջանը Բնապահպան. անտառների կորուստն այնքան մեծ է, որ «սգո օր» պետք է հայտարարել Ո՞ճ, թե՞ հիվանդություն. Էլ Գրեկոյի, Մոնեի ու Դեգայի արվեստի գաղտնիքը Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞ Բենզալցակայանները ցածր որակի բենզինը վաճառվում են բարձրի գնով «ՍԱՍ»-ի նախընտրական ժողովի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում է Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Կարեն Կարապետյանը 54-ամյակը նշել է Մոսկվայում Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ Պուտինի և Թրամփի խոսակցությունը՝ ըստ Comedy Club-ի (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մետրոյի «Երիտասարդական» կայարանը՝ 1980 թվականին Հիվանդության պատճառով թութակը զրկվել է փետուրներից և Համացանցի աստղ դարձել (լուսանկար) Թուրք երեխայի պարը գրավել է համացանցը (տեսանյութ) Նորից ուշադրության կենտրոնում՝ Աննա Սեմենովիչի բարեմասնությունները (ֆոտոշարք) Մեծանուն դերասանները՝ մեկ լուսանկարում Հայուհի Լորեն Խաշյանը կարող է 2020 թ. դառնալ ԱՄՆ առաջին տիկին Սառը օդային հոսանքների ներթափանցումը սկսվել է Շավարշ Քոչարյան. «Այո՛, առաջընթաց չկա Ադրբեջանի այդպիսի քաղաքականության համար» «Maroon 5»-ի տեսահոլովակի մոդելին չեն վերցնում աշխատանքի սեքսուալ լինելու և մեծ կրծքեր ունենալու պատճառով (լուսանկարներ) Ինչպիսի՞ն է եղել Կասկադը նախկինում (Լուսանկար) Սա տեսնելուց հետո դուք երբեք չեք երկարացնի ձեր եղունգները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սովետական մուլտֆիլմերի ահավոր կիկսերը (Տեսանյութ) Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել Իսպանիայի Սուպերգավաթ. «Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային Մյասնիկյանի անունը հայտնի փողոցի վրայից հանելուն ես կողմ չեմ Ստեփան Դանիելյան. Իրենց քաղաքական չկայացվածությունը գաղափարական կեղծ շղարշով են թաքցնում Աշխարհի ամենատոտալիտար դիկտատուրան Հյուսիսային Կորեայում է Ինչպե՞ս է իրականում թարգմանվում Երևանի Չարբախ թաղամասի անվանումը Ծնունդների թիվը Հայաստանում գերազանցել է մահվան դեպքերի ցուցանիշը
Հարցում

Ինչո՞ւ են զբոսաշրջիկները գերադասում Վրաստանը, այլ ոչ թե Հայաստանը

Տարածված տեսակետը, որ Վրաստանն ունի ծով, իսկ Հայաստանը` ոչ, և դրա պատճառով են այնտեղ ավելի շատ զբոսաշրջիկներ գնում, քան` Հայաստան, արդեն վաղուց հնացած և պարզունակ տեսակետ է: Այս տեսակետն ավելի շատ Հայաստանի իշխանությունների համար պաշտպանվելու վահանակ է, որի միջոցով հայ իշխանավորները փորձում են թաքցնել իրենց բոլոր ձախողումներն այս հարցում: Ինչ խոսք, ամռանը ծովի գործոնն ավելի գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար: Սակայն եթե ուշադրություն դարձնենք, թե ինչ ահռելի քանակի զբոսաշրջիկներ են զբոսնում Թբիլիսիի փողոցներում, ապա պետք է մտորել, թե բացի ծովից էլ ինչ գործոններ են, որ խանգարում են զբոսաշրջիկներին` Հայաստան գալ:

Եվ այսպես, թվարկենք այն գործոնները, որոնց պատճառով այս ոլորտում Հայաստանը պարտվում է Վրաստանին:

Պատճառ 1

Ավիատոմսեր

Արդեն քանի տարի է, խոսվում է այն մասին, որ զբոսաշրջության զարգացման գլխավոր գործոններից է էժան և մատչելի ավիատոմսը: Հայաստանի քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգում այս փաստը: Սակայն այս տարիների արդյունքում այս խնդիրը այդպես էլ չլուծվեց: Պարզ է, որ այստեղ ծովի գործոնը ոչ մի կապ չունի: Պարզապես Վրաստանի իշխանությունները ստրատեգիկ նպատակ են դրել իրականում իրենց մոտ զարգացնել զբոսաշրջությունը, մինչդեռ Հայաստանում կառավարում են խոպանչու գիտակցությամբ: Հենց դրա պատճառով էլ այս հարցում փոփոխություն չկա և չի լինի:

Պատճառ 2

Ազգային արժույթի կուրսը

Վրաստանն իր տնտեսական զարգացման հարցում փորձում է հաշվարկել շատ գործոններ` արտահանման ոլորտները խրախուսելու համար: Եվ այստեղ կարևորագույնն ազգային արժույթի գործոնն է: Մինչդեռ Հայաստանում բոլոր տիպի որոշումները պայմանավորված են մեկ, երկու, երեք անձերի շահերով: Հայաստանում երբևիցե պատական քաղաքականություն չի եղել, պարզապես զարմանալին այն է, որ այսպիսի քաղաքականությունը հանդուրժվում է հանրության մեծ մասի կողմից, ինչը նշանակում է, որ այդ չարաբաստիկ պետական մտածողությունը չկա նաև հանրության մեծ մասի մոտ: Սա թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ հայերն իրենց վերջին թագավորությունը կորցրել են 600 տարի առաջ, այն էլ Կիլիկիայում, մինչդեռ վրացիները ընդամենը 200 տարի առաջ ունեին իրենց թագավորությունը, և ուրեմն, նաև պետականությունը:

Վրացիները պահպանեցին իրենց իշխանական տոհմերը, մինչդեռ Հայաստանում քանի հարյուր տարի է, իշխում էին հոգևորական, կղերապահպանողական վերնախավերը: Հավանական է, այդ հանգամանքով է բացատրվում նաև այն, որ Վրաստանում կա քաղաքացու գաղափար, արժանապատվության գաղափար, Հայաստանում այն, հատկապես վերջին 7 – 8 տարիների ընթացքում, գրեթե վերացման եզրին է:

Պատճառ 3

Ճանապարհային հարկ

Շատ  արտասահմանցի վարորդներ նկատել են, որ Վրաստան մուտք գործելիս նրանք ոչ մի հարկ չեն վճարում: Մինչդեռ Հայաստանի սահմանը հատելիս նրանք պետք է վճարեն, այսպես կոչված, ճանապարհային հարկ: Բացի այդ, պետք է պարտադիր ապահովագրեն իրենց մեքենան, որը զբոսաշրջիկը նույնպես դիտարկում է որպես հարկատեսակ: Արդյունքում, եթե օրինակ օտարերկրյա զբոսաշրջիկը ցանկանա մեքենայով մուտք գործել Վրաստան, ապա նա կարող է դա անել առանց հարկ վճարելու, մինչդեռ Հայաստան մուտք գործելիս նա պետք է վճարի մոտ 50 դոլար գումար, որի մեջ մտնում է այդ նույն չարաբաստիկ ճանապարհային հարկը և ապահովագրությունը: Այստեղ խնդիրը ունի նաև իր բարոյական կողմը նույնպես: Զբոսաշրջիկը նկատում է, որ Վրաստանում առկա են փայլուն որակի ճանապարհներ, որի համար նա հարկ չի վճարում, մինչդեռ Հայաստան մտնելիս ճանապարհների որակը զգալիորեն վատանում է, և զբոսաշրջիկը պետք է վճարի այդ վատ ճանապարհի հարկը:

Ինտերնետի դարում այդ զբոսաշրջիկը կնկարահանի իր ողջ ճամփորդությունը Հայաստանով և Վրաստանով և կներկայացնի համաշխարհային հանրությանը, ինչը հաճախ հենց այդպես էլ լինում է: Եվ ինչքան էլ կառավարությունը քննարկումներ անցկացնի զբոսաշրջության զարգացման վերաբերյալ, միևնույնն է, այս ամենն ընկալվելու է որպես փարիսեցիություն, որովհետև ժամանակակից աշխարհում զբոսաշրջիկները այս կամ այն երկիր մեկնելիս կողմնորոշվում են ոչ թե կառավարությունների քննարկումներով, այլ` պրակտիկ փաստերով: Եվ զարմանալի չէ, որ Թբիլիսիի փողոցներում այդքան շատ զբոսաշրջիկ կա, իսկ զբոսաշրջության ավելացումը իր մուլտիպլիկացիոն էֆեկտն է տալիս տնտեսության այլ ճյուղերի վրա, ծառայություններ, գյուղատնտեսություն և այլն:

Պատճառ 4

Հյուրանոցների քանակ և գներ

Ցանկացած զբոսաշրջիկ ականատեսն է դառնում, թե ինչ ահռելի քանակի հյուրանոցներ կան Թբիլիսիում, ընդ որում տարբեր գնային առաջարկների, թանկ, էժան և միջին կարգի: Իսկ հյուրանոցների քանակը ծնում է կատաղի մրցակցություն: Իսկ մրցակցությունն էլ իր հերթին բերում է հյուրանոցային ծառայությունների որակի բարձրացման:

Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն է: Այստեղ չկան շատ հյուրանոցներ, որովհետև չկա շատ զբոսաշրջիկ: Միջին գնի հյուրանոցներն էլ շատ չեն: Այսինքն, Հայաստանում հյուրանոցային համակարգը պատրաստ չէ սպասարկել մասսայական տուրիզմը: Եվ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում հյուրանոցները կառուցում են սփյուռքահայերին «կլպելու» համար:

Այսքանից հետո խոսել տուրիզմի մուլտիպլիկացիոն էֆեկտի մասին` տնտեսության մյուս ճյուղերի վրա, անիմաստ է:

Եվ վերջում կուզեինք ևս մի քանի շեշտադրումներ անել:

Հայտնի է, որ Հայաստանում այս ոլորտին առնչվող միակ ճյուղը, որը քիչ թե շատ զարգացած էր համարվում, դա տաքսի ծառայությունների համակարգն էր, ինչը բնորոշ է բոլոր աղքատ երկրներին: Այս տարի այս հարցում Վրաստանում նույնպես դրական տեղաշարժ է կատարվել, և Թբիլիսիի տաքսի ծառայությունների համակարգը պրակտիկորեն չի զիջում հայկականին: Տաքսիստների որակի մասին խոսել նույնպես չէինք ուզենա, քանզի այստեղ էլ համեմատությունը մեր օգտին չէ: Հայ տաքսիստների մեծ մասը ռաբիս երաժշտության սիրահար է ու շատախոս: Ընդ որում այդ շատախոսության մեջ ոչ մի պոզիտիվ բովանդակություն չկա, կամ` իռացիոնալ դժգոհություն սեփական երկրից, կամ էլ` ծիծաղելի անձնական հպարտություն` փորձելով կոմպենսացնել անձնական ներկա վիճակը: Վրացի տաքսիստները երբեք հեքիաթներ չեն պատմում, թե իրենք նախկինում եղել են նախարար կամ բարձր պաշտոնյա, փոխարենը քչախոս են, ոչ ռաբիս երաժշտության սիրահար, և ամենակարևորը` իրենք զբոսաշրջիկի առջև հանդիսանում ոն որպես երկրի ներկայացուցիչ:

Նույնը վերաբերվում է նաև մաքսատան աշխատողներին: Զարմանալիորեն վրացի մաքսատան աշխատողները զբոսաշրջիկների հետ շփվելիս իրենց պահում են զուսպ և կիրթ, մինչդեռ հայ մաքսավորներից շատ – շատերը իրենց պահում են չտեսի նման, և այնքան ավելորդ հարցեր են տալիս, որ զարմացնում են օտարերկրյա զբոսաշրջիկներին: Օրինակ վերջերս ֆրանսիացի զբոսաշրջիկը Հայաստանի մաքսատունն անցնելիս նկատողություն արեց մաքսատան աշխատողի, որ ինքը շատ երկրների սահմաններ է անցել, սակայն Հայաստանի մաքսատան աշխատողի նման «հետաքրքրասերի» չի հանդիպել:

Մենք կարող ենք թվարկել նաև այլ պատճառներ, որտեղ նույնպես Վրաստանի հետ համեմատությունն ի օգուտ մեզ չի լինի. բանկային ծառայությունների աշխատանք, քարտային սապասարկման տարածվածություն, տարբեր տիպի ծառայությունների որակներ և այլն: Սակայն այս ամենը հետևանք են վերը նշված 4 հիմնական պատճառների:

Շատերը նշում են, որ վրացիներն ավելի արտիստիկ ազգ են, ավելի հյուրասեր են հայերից և բերում են շատ տարատեսակ պատճառներ, մինչդեռ դրանք հետևանք են, քանզի մասսայական տուրիզմը դաստիարակում է նաև զբոսաշրջիկներ ընդունող երկրի ժողովրդին, իսկ տուրիստ չտեսած ժողովուրդը օբյեկտիվորեն մնում է բռի և գավառական հակումներով լի:

Սա է իրականությունը:

Այսինքն, այստեղ էլ չկան լավ և վատ ժողովուրդներ, այլ կան լավ և վատ իշխանություններ: Բայց մեկ հանգամանք այնուամենայնիվ, ազդում է այս ամենի վրա. երկար ժամանակահատվածում պետականություն կորցրած ժողովուրդը լուրջ պրոբլեմ ունի ժամանակակից պետություն կառուցելու համար, մանավանդ ժողովուրդը, որը հարյուրամյակներ դաստիարակվել է կղերապահպանողական վերնախավի կողմից` ներարկվելով ստրկական մտածողությամբ և սեփական ուժերին չհավատալու գաղափարներով:

Արտակ Հակոբյան

website by Sargssyan