Աբխազիայում պայթյուն է որոտացել․ երկու ռուս կին է զոհվել (Տեսանյութ)
Աբխազիայի Գուդաուտայի շրջանում տեղակայված պաշտպանության նախարարության ռազմական պահեստում պայթյուն է որոտացել․ երկու ռուս կին է զոհվել։
«Երկու զոհերի մարմին ենք հայտնաբերել՝ 1970 թվականին ծնված Ելենա Պոլյակովայի և 1962 թվականին ծնված Ելենա Տիմոֆեևայի: Երկուսն էլ Սանկտ Պետերբուրգից են»,-տեղեկացրել է ԱԻՆ մամուլի քարտուղար Միզան Լոմիան:
Ձեռքի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1954 թվականին ծնված Լյուդմիլա Դմիտրիևան:
Նշվել էր, որ տուժածների շրջանում երկու երեխա բեկորային վնասվածք է ստացել և թեթև աստիճանի այրվածքներ։
Նախարարը հայտնել էր, որ տուժածների շրջանում կան նաև ռուս զբոսաշրջիկներ, որոնց թիվը 35 է։
Zham.am