Օձը 3 անգամ գտել է տան ճանապարհը և վերադարձել. (Տեսանյութ)
Կամբոջիայում մի ընտանիք տանն օձ է պահում, պիթոն, որը կշռում է մոտ 100 կիլոգրամ:
Հետաքրքիրն այն է, որ տարիներ առաջ, երբ տանտերը իր տանը գտել էր օձին և փորձել նրան անտառում թողնել, օձն ինքնակամ վերադարձել էր տուն: 3 անգամ հոգատար մարդը փորձել էր օձին վերադարձնել բնության գիրկ, բայց նա դարձյալ գտել էր տան ճանապարհը:
Որոշումը կայացված էր` թողնել նրան տանը:
7 տարվա ընթացքում պիթոնը դարձել է տան երեխայի ընկերը, ուտում է հավ և իրեն շատ հանգիստ է պահում տան անդամների հետ: Տղայի անունը Սամբատ է, իսկ օձինը` Չամրեուն: Ինչպես փոքրիկն է ասում, ապրում են քույր ու եղբոր նման: