Երևանում "Պեպսի-Կոլա"ընկերության աշխատակիցը Skoda-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի սահմանով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Skoda մակնիշի 712 ԼՍ 56 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 27-ամյա Ռուբեն Գուլգուլյանը իր վարած նշված ավտոմեքենայով Հրաչյա Քոչար 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 թիվ 14 բուժբրիգադը, սակայն վրաերթի ենթարկվածն արդեն մահացած է եղել։
Մանրամասները` Shamshyan.com -ում