Ինչպիսի համույթների միջոցով են հայաստանցիները «երգելով», «պարելով» հեռացել երկրից...
Եթե պարարվեստի հետ կապ չունեցող մարդիկ պարային համույթի միջոցով են ցանկանում հեռանալ երկրից, համույթի ղեկավարին վճարելով 2500-ական եվրո, ապա ԱՎԾ-ի հրապարակած թվերը ամենևին արժանահավատ չեն կարող լինել /ըստ որի՝ 2017-ի առաջին կիսամյակում բնակչությունը ավելի քան 6000-ով նվազել է/:
Հարց է, թե անցած ամիսներին է՞լ ինչպիսի համույթների միջոցով են հայաստանցիները «երգելով», «պարելով», «ասմունքելով» ու «նվագելով» հեռացել երկրից...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից