Ազգությունը ճշտելը ո՞րն է, չեմ հասկանում, և այն էլ Բաբայանի դեպքում
Անցած 25 տարում որպես լրագրող հաճախ եմ մասնակցել դատական նիստերի: Գուցե սխալվում եմ, բայց չեմ հիշում դեպք, երբ նախագահող դատավորը ամբաստանյալներին ազգությունը ճշտող հարց ուղղած լինի:
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական առաջին նիստում դատավորը նման հարց տվեց, ինչին ի պատասխան Սամվել Բաբայանի թեթև քմծիծաղը բնական էր:
Ազգությունը ճշտելը ո՞րն է, չեմ հասկանում, և այն էլ Բաբայանի դեպքում...
Երևի, Արցախի հերոսը ազգությունը ճշտող հարց մեկ էլ լսել էր Բաքվի բանտում, երբ 1991 թ. հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվեց և 6 ամսից ավել պահվեց այդ բանտում։
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից