Դատարանը հետաձգել է Անդրիաս Ղուկասյանի իրավունքի խախտումը վերացնելու բողոքի քննությունը
Այսօր Արաբկիր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Անդրիաս Ղուկասյանի բողոքի քննությունը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
«Իրավունքի խախտումը վերացնելու պահանջ էր ներկայացվել, ըստ էության քննիչն ու դատախազը իրենց որոշումներով Անդրիաս Ղուկասյանի իրավունքները խախտել են: Բողոքը կքննվի օգոստոսի 8-ին»,-ասաց Մեժլումյանը:
Դատական նիստի ընթացքում Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ սեպտեմբեր ամսին միջազգային հանրության ճնշման տակ վարույթ իրականացնող մարմինը ստիպված էր հանձնարարել ոստիկանությանը, որ կատարեն օպերատիվ հետախուզական աշխատանքներ. «Հետևաբար հայտնաբերվել են այն մարդիկ, ովքեր հուլիսի 29-ին մահակներով զինված Սարի Թաղում ծեծի են ենթարկել լրագրողներին և ցույցի մասնակիցներին, այդ թվում և վնասվածք էին հասցրել ինձ: Ի պատասխան այդ հայտարարությանը, ոստիկանությունը, որպես վկա, ուղարկել էր Արտակ Մկրտչյանին: Այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը հայտարարել է՝ բացահայտել այն մարդկանց, որ բռնություն են գործադրել ցուցարարների և լրագրողների դեմ, իսկ ոստիկանությունն ուղարկում է մի վկա, որը ցուցմունք է տալիս, որ Ազատության հրապարակում իբր ես կոչ եմ արել քարեր հավաքել և այլն, և այլն»:
Մանրամասները` Tert.am -ում