Վենդետա` արյան վրեժ
Վենդետան գործում է այն հասարակություններում, որտեղ պետություն չկա կամ պետությունն ի վիճակի չէ ապահովել արդարադատությունը:
Վենդետան բնորոշ է կլանային կառուցվածք ունեցող հասարություններին և պատահական չի, որ Հայաստանում շատանում են արյան վրեժի դեպքերը:
Երբ վարկաբեկվում է իրավապահ համակարգը, Արյան Վրեժն է կարգավորում արդարադատությունը:
Ըստ ԱԺ պատգամավորների մեծամասնության արժեհամակարգի, դա բնական երևույթ է: ԱԺ ամբիոնից է հայտարարվել, որ իրավապահներին դիմելը "գործ տալ" է նշանակում, այսինքն Քրեական Օրինսգիրքն ընդունող մարմնի ամբիոնից հայտարարվում է, որ դատարան դիմելը գործ տալ է նշանակում: Ոչ ոք ԱԺ ամբիոնից չի առարկել դրան: Այսինքն ԱԺ ամբիոնից Վենդետան լեգիտիմացվել է:
Հիմա ինչպես կարելի մեղադրել արյան վրեժը լուծողներին:
Ինչից են սկսել վախենալ քաղաքական հնչողություն ունեցող դատավարությունների դատավորները: Վենդետայից:
Դա բնական է, երբ չկա արդարադություն, այն սկսում է փոխարինվել ավանդական մեթոդներով:
Առավելևս, որ այսօր այս համակարգը գործում է, իսկ վաղը կարող է չգործել, իսկ դատավորը, դատախազը, քննիչը, ոստիկանը և դատապարտյալները շարունակելու են ապրել նույն միջավայրում:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից