Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի
11
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. ֆոտոշարք Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Փաշինյանի ոստիկանները բերման են ենթարկել 10 մարդու Դա բո՞ւհ է, թե՞ բռնավորների ճամբար Եթե թուրքը գոհ է, Փաշինյանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, ուրեմն... Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան

Վահրամ Սահակյանը` մեր օրհասական վիճակի մասին. Տեսանյութ

Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ «Կատակամարտ» ներկայացումն ապրիլի 22-ին և 23-ին վերջին անգամ են խաղալու:

«Ներկայացումը, իհարկե, չի հանվում, բայց ձմռանը «Կատակամարտ»-ը ուրիշ բանի մասին կլինի: Ես չեմ ուզում վերնագիրը դնել «Կատակամարտ» 2 կամ 3, բայց առաջին այս «Կատակամարտ»-ը, որ մենք խաղացինք, շատ դասեր քաղեցինք: Մարդիկ, որ գալիս էին իմ ներկայացումները դիտելու, շատ են պահանջում սուր խոսք, շատ են պահանջում իրենց հուզող շատ հարցեր, բայց երբ անընդհատ նոր բաներ եմ ներկայացնում, նրանք սկզբից դժվար են մարսում: Պատկերացրեք՝ 15 հատ նոր հատված՝ ամեն մեկը տարբեր բաների մասին, ու իրենք դժվար էին դա մարսում: Հիմա որոշել եմ թատերական կտորները մի քիչ զտել, ավելի շատ խոսքի վրա գցել, հասցնել նրան, որ իմ խոսքը շատանա, իհարկե, այնքան, որ դա չդառնա սթենդ ափ, և հանկարծ պատահաբար ատելության խոսք չհնչեցնեմ:

Հենց ներկայացման սկզբում հայտնվում է մի պերսոնաժ, որն ինձ ասում է՝ ես քեզ դեմքով ճանաչում եմ, հայհոյանքը քո լեզվի ծայրին է, այս մի մարտը կատակներով վարի, 1.5 ժամ կատակ արա, դրա համար անունը դրել ենք «Կատակամարտ», և այս ներկայացումը կարող են 12 տարեկան երեխաներն էլ նայել»,- ընդգծեց նա:

Վահրամ Սահակյանը նկատեց՝ ներկայացումն իր մեջ բարություն ունի. «Ես ուզում էի, որ այն կատակերգություն լինի, ոչ թե՝ տրագիկոմեդիա, բայց հենց պրեմիերայի ժամանակ դարձավ տրագիկոմեդիա, որովհետև վերջում մարդիկ լաց էին լինում: Ես հասկացա, որ մարդկանց ոչ թե պետք է ծիծաղեցնել կամ լացացնել, այլ պետք է ավելի շատ բան տալ բեմից»:

Ըստ հեղինակի՝ «Կատակամարտ» ներկայացումն այսօրվա օրհասական վիճակի, մեր վախկոտության, մեր մտավորականների ծախվածության, գոռոզության, մեծամտության և այն ամենի մասին է, ինչը հենց հիմա հետաքրքրում է այսօրվա իսկական հային:

«Մտավորականների վերաբերյալ ասում են՝ սերունդ են դաստիարակել. Քծնելը վատ բան է, չէ՞, եթե մեկը նման բան է անում և 80+ տարիք ունի, ես կարո՞ղ եմ հարցնել՝ իսկ իրեն ո՞վ էր խնդրում, որ դառնար 80+: Ի՞նչ է նշանակում՝ սերունդ է դաստիարակել: Եթե ես պատկերացնում եմ ինձ, որ չդաստիարակվեի Շառլ Ազնավուրով, Միշել Լեգրանով, Մայլս Դևիսով, Դե Նիրոյով, դաստիարակվեի Չեքիջյանի խոռով, չասեմ՝ ինչ կդառնայի: Գոյություն ունի երիտասարդություն, նայում են, որ իրենց դասախոսը կամ ճանաչված արվեստագետը գնացել է՝ գլուխ է ծռել, նա դառնում է այդպիսի մարդ, և կերտվում է փչացած հասարակություն: Աշխարհում նման բան չկա: Ես լեզուներ գիտեմ, ես ուսումնասիրում եմ, ես ապրել եմ դրսում, ուրիշ տեղ եթե որևէ արվեստագետ նման բան անի, սկզբից իր ընկերները կհեռացնեն իրենցից կամ կմտածեն՝ կատակ է անում: Հիմա ես ո՞նց դրա մասին չխոսեմ: Բայց միայն մտավորականության մեջ չեն դրանք, տարբեր տեղեր կան, և «Կատակամարտ»-ում հանդիսատեսը դա կտեսնի»,- ասաց նա:

Վահրամ Սահակյանն ընդգծեց՝ տարբեր բացասական արարքներ կատարող մարդկանց փորձում են արդարացնել նրանով, որ մասնակցել են պատերազմի. «Պատերազմի մասնակցելով՝ ո՞ւմ է լավություն անում, կինը, որ մարդու հետ անկողին է մտնում, լավությո՞ւն է անում, բա պարտականություններ կան, չէ՞, աշխարհում»:

Ինչ վերաբերում է հասարակության պառակտվածությանը, նա նշեց, որ չի ուզում որևէ մեկի հետ խոսել. «Եթե մի կողմում հայեր են, իսկ մյուս կողմում հայեր չեն, թող այդպես պառակտված էլ մնան: Եթե ասում ես՝ հայեր, միացեք, ասում ես, որ հայերը միանան, չէ՞: Բա, եթե մարդը լսում է Կոմիտաս, Ազնավուր, ու կա մարդ, որը լսում է «Доля воровская» կամ թուրքական մուղամ, իրենք պայքարի ի՞նչ եզրեր կարող են ունենալ, ինձ կասե՞ք»:

Դիտարկմանը՝ միավորման արդյունքում գուցե որակը փոխվի՞, նա արձագանքեց. «Իրենց այդպես դզում է, ինչի՞ փոխվի, ես իրենց վատ բան չեմ ասում, ես ո՞վ եմ, որ գնամ այդ մարդուն փոխեմ, ասեմ՝ «Доля воровская»-ի փոխարեն՝ լսի Ազնավուր, այդ մարդը դա է սիրում, ես այդ մարդու հետ ի՞նչ գործ ունեմ: Ի՞նչ է նշանակում՝ պառակտված լինելը վատ բան է, աշխարհում այսքան պետություններ կան, իրենք մի անգամ չեն պառակտվե՞լ, որ հետո կարգավորվեն, ասենք՝ Ֆրանսիայի պատմության մեջ քանի՞ պառակտում է եղել: Բա մենք փոքր պետություն ենք, պետք է պառակտվենք, որ իմանանք՝ ում հետ ենք ճանապարհ գնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan