16-ամյա աղջիկը հայտնել է. «Վախենում էի մայրիկիս դիտողությունից, դրա համար էլ հնարեցի, թե ինձ 3 հոգի առևանգել ու բռնաբարել են»
Հուլիսի 25-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ վանաձորցի 47-ամյա կինը տեղի ոստիկաններին հայտնել էր, որ իր 16-ամյա աղջկան 3 անծանոթ տղաներ առևանգել և տարել էին անհայտ ուղղությամբ, որտեղ էլ նրան բռնաբարել էին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են իրականությունը։ Ըստ տեղությունների՝ 16-ամյա Լ. Չ-ն մորը ստել էր, որ իրեն առևանգել են։ Նա եղել է իր ընկերուհու տանը ու, քանի որ վախեցել է մոր նկատողությունից, թե նա կբարկանա և հնարավոր է՝ պատժի իրեն, «ալիբի» ստեղծելու համար մորը խաբել է, թե իբրև Վանաձոր Թումանյանի անվան հրապարակի մոտից իրեն առևանգել են։ Ոստիկանները պարզել են նաև այն տան տեղը և նրա ընկերուհու տվյալները, ով նույնպես հաստատել է, որ Լ. Չ.-ն իրենց տանն է եղել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկանության բաժիններից մեկում հետաքննություն էր սկսվել հուլիսի 24-ին քաղաքացուհու դիմումի փաստով։ Ինչպես հայտնլ էր ֆոտոլրագրողը, Լոռու մարզի բնակչուհի՝ 47-ամյա Գոհար Վ.-ն դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ 3 անծանոթ տղաներ իր աղջկան՝ 16-ամյա Լ. Չ.-ին առևանգել ն, այնուհետև տևական ժամանակ անհայտ վայրում պահել են և բաց թողել։ Գոհար Վ.-ն հայտնել էր նաև, որ դուստրն իրեն ասել էր, որ այդ 3 անծանոթ տղաները իր կամքին հակառակ բռնաբարել էին։
Կարդացեք` Shamshyan.com -ում