Խոշոր ու ողբերգական վթար Կապանի օդանավակայանի մոտ. BMW-ն գլխիվայր շրջվել է. կա 2 զոհ
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:15-ի սահմաններում BMW մակնիշի 15 GC 500 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի օդանավակայանի մոտ դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշալույս Գևորգյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Այս պահին աշխատում են նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները՝ բաժանմունքի պետ Արարատ Նավասարդյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ:
Շարունակությունը` Shamshyan.com -ում